


Արմինֆո.Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած «America's Army: The Foundation of the Joint Force» թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներում։
"Ամերիկայի բանակ. միացյալ ուժերի հիմքը" 2026 թվականի հոկտեմբերի 12-14-ը Վաշինգտոնում անցկացվող AUSA 2026 ամենամյա համաժողովի և ցուցահանդեսի պաշտոնական թեման է: Թեման ընդգծում է ԱՄՆ ցամաքային զորքերի կենտրոնական դերը ՝ որպես միացյալ զինված ուժերի ողջ համակարգի (Joint Force) հիմք, որն ապահովում է թիկունքը, լոգիստիկան, բժշկական աջակցությունը, կապն ու կայունությունը ցամաքում՝ ծովային, օդային, տիեզերական և կիբերտարածքի գործողությունների համար: Միջոցառումը ներգրավել է ավելի քան 40 000 մասնակիցների, 750-ի աավելի ցուցանմուշ ավելի քան 100 երկրներից և ԱՄՆ բանակի բարձրագույն հրամանատարությունը: Ուշադրության կենտրոնում են ապագա հակամարտությունների արդիականացման հարցերը, ինքնավար համակարգերի և անօդաչու թռչող սարքերի ներդրումը, անօդաչու թռչող սարքերին հակազդեցությունը, բարձր ճշգրտության հեռահար խոցման միջոցները և գնումների բարեփոխումը:


