


ԱրմԻնֆո. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։
Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը։


