


Արմինֆո.Թեհրանը վստահ է, որ Հայաստանը ոչ մի գործողություն չի ձեռնարկում Իրանի անվտանգության դեմ։ Այդ մասին Երևանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ COP17-ի հարթակներում լրագրողների հետ զրույցում։
Ընդ որում, անդրադառնալով "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" նախագծին, նա խոստովանել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությամբ: "Մեզանում մտահոգություն կա տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության առնչությամբ, սակայն մենք սերտ կապեր ենք պահպանում մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց", - ասել է նա:


