Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026 13:38
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին

Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին

Արմինֆո.  Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները երկու երկրների հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ բանակցությունների ավարտին մամուլի համար հայտարարության ժամանակ ։

 

Նիկոլ Փաշինյանը կրկին ողջունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Հայաստանում և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի հրավերն ընդունելու, ինչպես նաև մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական ջանքերի համար։

 

«Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ Մենք ունենք բոլոր նախադրյալները՝ այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար։

Քիչ առաջ ստորագրված համատեղ հայտարարությունն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսլականը և երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով առաջիկա աշխատանքների հիմնական առաջնահերթությունները։

Այսօր կայացած բանակցությունների ընթացքում համակողմանի քննարկեցինք քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Քաղաքական երկխոսության առումով վերահաստատեցինք բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը։

 

Անդրադարձանք նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման հարցերին։ Այս համատեքստում կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության՝ Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ ստորագրած պայմանագրերը այդ երկրների միջև։ Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար։

 

Մեր երկրների միջև համագործակցության կարևոր ուղղություններից են նաև կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները և երիտասարդական ներուժի զարգացումը։ Պայմանավորվեցինք խրախուսել ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակումները, զարգացնել համատեղ կրթական ծրագրերն ու հետազոտական նախաձեռնությունները՝ ընդլայնելով երկու երկրների կրթական և գիտական հաստատությունների միջև անմիջական կապերը։

 

Մեր պետությունների և ժողովուրդների մերձեցման գործում կարևոր տեղ ունեն մշակութային և հումանիտար կապերը։ Նախատեսում ենք 2027–2028 թվականներին երկու երկրներում կազմակերպել մշակույթի օրեր։

Կարևորեցինք համատեղ ջանքերը միջազգային բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Վերահաստատեցինք մեր աջակցությունը լեռնային տարածաշրջանների կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նախաձեռնություններին։

 

Այս առումով, խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության միջև Սևան և Իսսիկ-Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

 

Վստահ եմ, որ մեր այսօրվա պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը և Հայաստանի ու Ղրղզստանի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահ Սադիր Ժապարովին՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի և կառուցողական բանակցությունների համար», - Հայտարարել է Հայաստանի վարչապետը։

 

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն, իր թերթին, անկեղծ շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերի համար: «Շատ բարձր եմ գնահատում Ղրղզստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելությունը և հյուրընկալությունը: Այս այցը պատմական նշանակություն ունի, քանի որ Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Համոզված եմ, որ դրա արդյունքները նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը։

 

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայկական կողմին կենսաբազմազանության թեմայով Առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացման առիթով։ Միջոցառումը բարձր մակարդակով է կազմակերպված և կարևոր հարթակ է դարձել բնապահպանական գլոբալ մարտահրավերներին դիմակայելու, համատեղ մոտեցումներ մշակելու համար:

Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության հանձնառության վրա։ Գոհունակությամբ նշում եմ, որ վերջին տարիներին մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը գնալով ավելի ակտիվ է դարձել։

 

Հարգելի տիկնայք և պարոնայք, այսօր մենք պարոն վարչապետի հետ առարկայական և բովանդակալից բանակցություններ ունեցանք, որոնց ընթացքում մանրամասն քննարկեցինք Ղրղզստան–Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակը և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Վարչապետ Փաշինյանն այս տարեսկզբից մի քանի անգամ այցելել է Ղրղզստան՝ մասնակցելու տարբեր նիստերի, և դա լավ ցուցանիշ է։

Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար, և համոզված եմ՝ հատկապես տրանսպորտի ոլորտում համատեղ ջանքերը ևս կտան արդյունք: Իսկ սա կարևոր ուղղություններից մեկը կլինի, և այս մասով տարանցման հնարավորությունները, դրանց ընդլայնումը շատ կարևոր կլինեն։ Այս ուղղություններով կարծում եմ, որ մենք կհասնենք կոնկրետ արդյունքների:

Այսօրվա բանակցությունների կարևորագույն արդյունքներից մեկը երկկողմ փաստաթղթերի լուրջ փաթեթի ստորագրումն է, որը վերաբերում է քաղաքացիների տեղաշարժին, կենսաթոշակներին, կրթությանը, գիտությանը և անձնական տվյալների պաշտպանությանը:

 

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կամրապնդեն մեր համագործակցության իրավական հիմքը և կբացեն երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ, հատկապես կցանկանայի ընդգծել Իսսիկ-Կուլ և Սևանա լճերի պահպանման գործում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը: Այս եզակի լճերը ոչ միայն անգին բնական գանձեր են, այլև մեր ժողովուրդների ազգային ժառանգության անբաժանելի մասը՝ սերտորեն կապված նրանց պատմության, մշակույթի և կյանքի հետ: Դրանք պահպանելը և ապագա սերունդներին փոխանցելը մեր ընդհանուր հավաքական պատասխանատվությունն է:

 

Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում մտքերի բովանդակալից փոխանակման և Ղրղզստան–Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրման համար: Առիթն օգտագործելով՝ կրկին Ձեզ հրավիրում եմ Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բիշքեկում 2027 թվականի հոկտեմբերի 21-23-ը։ Անհամբեր կսպասենք և շատ ուրախ կլինենք Ձեզ կրկին ողջունել ղրղզական հողում», - հայտարարել է Ղրղզստանի նախագահը։

 

Բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթղթերը

 

Մինչ մամուլի համար հայտարարությունը Փաշինյանը և Ժապարովը ստորագրել են համատեղ հայտարարություն, իսկ պատվիրակության անդամների միջև տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի փոխանակում:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայանգիրը և Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև համագործակցության 2027-2029 թթ. ճանապարհային քարտեզը:

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության լուսավորության նախարար Դոգդուրկուլ Կենդիրբաևան փոխանակել են կրթության ոլորտում համագործակցության հուշագիրը:

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարության նախարար Գուլզաթ Իսամատովան փոխանակել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը։

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարար Ակիլ Տոկտոբաևը փոխանակել են Սևանա և Իսսիկ-Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր սոցիալական հիմնադրամի նախագահ Բախտիյար Ալիևը փոխանակել են կենսաթոշակային ապահովության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կուլբանիչբեկ Բոկոնտաևը փոխանակել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին կից անձնական տվյալների պաշտպանության պետական գործակալության միջև համագործակցության հուշագիրը։

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կուլբանիչբեկ Բոկոնտաևը փոխանակել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության հուշագիրը։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Բիշքեկի քաղաքապետ Այբեկ Ջունուշալիևը փոխանակել են Երևան և Բիշքեկ քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ