


Արմինֆո.Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ: Այդ մասին Telegram ի իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ասելով՝ համապատասխան որոշումը ընդունվել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության հերթական նիստում։


