


Արմինֆո.Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանական հովվի՝ հայկական կողմ անցնելու մասին: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի հովիվը Հայաստանի տարածք է անցել սպիտակ դրոշով: Նշվում էր, որ նա ունեցել է հոգեկան բնույթի խնդիրներ։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել Տավուշի մարզում ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք անցնելու փաստը։


