


Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հայտարարությունը՝ այդ ռազմական դաշինքի շրջանակներում Հայաստանի՝ լիարժեք աշխատանքի վերադառնալու հնարավորության մասին։
"Ես՝ ինքս, չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ", - ասել է Միրզոյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ ՝ չնայած նրա գործունեությանը մասնակցության կասեցմանը: Գլխավոր քարտուղարը նաև հաղորդել էր, որ 2024 թվականին կազմակերպությունը փորձել է հայկական կողմի հետ հանդիպում կազմակերպել այդ հարցերը քննարկելու համար, սակայն բանակցություններին պատրաստ չլինելու մասին պատասխան է ստացել: Նրա կարծիքով ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումից։ Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը կվերանայի իր մոտեցումը ՝ հաշվի առնելով փոփոխվող միջազգային իրադրութթյունը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջից Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


