
Արմինֆո.Հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ժաառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագրավվի 1,2 միլիարդ դրամի գույք: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Մանվել Գրիգորյանը Հայաստանի գլխավոր "ոչ կադրային" զորահրամանատարներից էր, ով դեռ 2000 թ.ստացել էր հայկական բանակի գեներալ-լեյտենանտի կոչում և "Արցախի հերոս" բարձրագույն կոչում: 2000-2008թթ.զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոն: Գրեթե երկու տասնամյակ (1999 - 2018թթ.) Գրիգորյանը ղեկավարել է "Երկրապահ կամավորականների միությունը" ՝ պատերազմի վետերանների հզոր և ազդեցիկ կազմակերպություն, որը քաղաքական վիթխարի կշիռ ուներ երկրում: Նա, փաստորեն, դարձավ նոր իշխանությունների հակակոռուպցիոն արշավի առաջին զոհը ՝ ենթարկվելով քաղաքական խոչընդոտման, զրկվելով անձեռնմխելիությունից ։ Գեներալը կալանավոորվեց առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու, հարկերից խուսափելու և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով: Առողջության կտրուկ վատթարացման պատճառով Գրիգորյանը 2020 թվականի սկզբին ազատ արձակվեց կալանքից ՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ 2020 թվականի նոյեմբերին նա մահացավ 64 տարեկան հասակում։ Մերժվեց նրա հուղարկավորումը "Եռաբլուր" զինվորական պանթեոնում։
Չնայած նրա մահվանը, դատավարությունները շարունակվեցին։ 2023 թվականին դատարանը յուրացման գործով հետմահու մեղադրական դատավճիռ կայացրեցլ, իսկ 2025 թվականի աշնանը ՝ 2026 թվականի սկզբին, օրինական ուժի մեջ մտան նրա օրինական ժառանգներից մեծ ծավալի ապօրինի ձեռք բերված գույքն ու ակտիվները հօգուտ պետության բռնագանձելու մասին վճիռները ։
Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազությունը, պատասխանողները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ, որոնք մասնակի բավարարվել են: Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ նռրկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել:
Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն․ 9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ), 6 շարժական գույք, 18,371,325 դրամի ավանդ, 300,049,322 դրամի փոխառություն, 17,135,233 դրամ, «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։