


Արմինֆո.Հայաստանի Ծաղկաձոր ու Բուլղարիայի Բուրգաս քաղաքները դարձել են քույր քաղաքներ։ Երկու առողջարանային քաղաքների քույրացման մասին հուշագիր են ստորագրել են Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը և Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան մամուլի ծառայությունը, հուշագիրը ստորագրվել է հոկտեմբերի 23-ին՝ Նիկոլովի Ծաղկաձոր կատարած այցի շրջանակներում: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության մանրամասները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր:
Բուրգասի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող Firebird տվյալների մշակման կենտրոն և ծանոթացել վերջինիս գործունեությանը:


