


Արմինֆո. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակութային նոր հարթակ է ստեղծվել: Ինչպես ասվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրության մեջ, այսուհետեւ նախկին Opera Club-ի տեղում կգործի թատրոնի փոքր համերգասրահը:
Նոր համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար: Այսպիսով, այն կդառնա նոր հարթակ՝ արվեստի հետ հանդիսատեսի հանդիպման համար։
Համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը:


