


Արմինֆո. COP17-ի շրջանակներում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովայի հետ։
Կողմերը քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները՝ ներառյալ փորձի փոխանակումը պահպանվող խոնավ տարածքների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում:
Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ընդգծելով, որ Կենսաբազմազանության ոլորտում Կունմին-Մոնրեալ գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման առաջին գլոբալ վերանայումը պետք է հիմք հանդիսանա մինչև 2030 թվականը նախանշված նպատակներին հասնելու գործնական քայլերի արագացման համար: Այս համատեքստում նա կարևորել է միջազգային համագործակցությունը, երկրների բավարար ֆինանսավորումն ու կարողությունների զարգացումը:
Մաթևոսյանը կարևորել է նաև համատեղ աշխատանքը բանակցությունների բովանդակալից արդյունքների հասնելու համար:


