


ԱրմԻնֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։
Կողմերը քննարկել են հատուկ պահպանվող բնական տարածքների կառավարման, անտառների վերականգնման և ջրային ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել փորձի և տվյալների փոխանակմանը, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների միջև կապերի ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձել են COP17 օրակարգին և Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացմանը։ Նրանք ընդգծել են տարածաշրջանում բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ աշխատանքի կարևորությունը։


