


ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին մեծությանը դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, թագուհու այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այցի շրջանակում Նորին մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:


