


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի լիագումար նիստում սկսել է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված Խաղաղության խորհրդի կանոնադրության շուրջ քննարկումները:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով ՝ այդ միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ: 2026 թվականի հունվարի 22-ին Դավոսում կանոնադրությունը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս Խաղաղության խորհուրդն արդեն ունի 28 անդամ։ Կառույցի նպատակն է նպաստել կայունությանը, օրինական կառավարմանը և խաղաղ կարգավորմանը հետկոնֆլիկտային տարածաշրջաններում: Պետությունների մասնակցությունը Խաղաղության խորհրդին սահմանափակվում է երեք տարով։ Նախագծով սահմանվել են կամավոր նվիրատվությունների մեխանիզմները։ Խաղաղության խորհրդին մուծումները չվճարելու դեպքում Խորհրդի նախագահը կարող է որոշում ընդունել այս կամ այն պետության անդամակցությունը կասեցնելու մասին: Մինչ օրս Հայաստանը որևէ նվիրատվություն չի արել։
Հիշեցնենք, որ Խաղաղության խորհրդի առաջին նախագահը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, ով ունի կանոնադրության մեկնաբանման բացառիկ իշխանություն, վճռորոշ ձայն և լուծարման իրավունք: Մասնակցությունն իրականացվում է հրավերով. անդամ պետության լիազորությունների ստանդարտ ժամկետը կազմում է մինչև 3 տարի, բացառությամբ այն երկրների, որոնք առաջին տարում կատարել են միանվագ դրամական ներդրում ՝ սկսած 1 միլիարդ դոլարից:


