


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը՝ հոկտեմբերի 28-ին Իսպանիայի Տոլեդո նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ:
"Խորին ցավակցություն եմ հայտնում Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը հոկտեմբերի 28-ին Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Համերաշխություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Հայաստանը կիսում է Իսպանիայի ցավը և մաղթում ուժ ու տոկունություն այս ծանր պահին", - գրել է Հայաստանի վարչապետը X (նախկինում ՝ Twitter) միկրոբլոգի իր էջում:
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին Իսպանիայի Տոլեդո նահանգում իրար են բախվել երկու արագընթաց գնացքներ։ Բախումը տեղի է ունեցել Մադրիդ-Սևիլիա գծում ՝ Ուրդա և Լոս Յեբենես մունիցիպալիտետների շրջանում ։ Վերջին տվյալներով ՝ զոհերի թիվը գերազանցել է 50-ը, տուժել է մոտ 180 մարդ:


