
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «իվանների» մասին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի աղմկահարույյց գրառումը:
"Ես տեսել եմ այլ գնահատականներ, արտահայտություններ, և ունեմ իմ դիրքորոշումը։ Նախ, մենք կարծում ենք, որ սլավոնական բնակչության նկատմամբ նացիստների հայտնի ոչնչացնող հռետորաբանության նմանակումն անթույլատրելի է ոչ թե երկրի իշխանությունների ներկայացուցիչների համար, որոնք հայտարարում են իրենց պատմական հավատարմությունը ժողովրդավարությանը, այլ, սկզբունքորեն, կրթված մարդու համար, ով փոքր-ինչ պատկերացում ունի համաշխարհային պատմության և սեփական ժողովրդի պատմության մասին", - հոկտեմբերի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Զախարովան՝ ի պատասխան Շիրակի մարզպետի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
Նա հիշեցրել է, որ նման նվաստացուցիչ առումով "իվաններ" կամ "կարմիր իվաններ" խորհրդային զինվորներին անվանում էին գերմանաֆաշիստական զավթիչները ՝ միևնույն ժամանակ տարբերակելով ազգային հատկանիշները ։ Այս առումով նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ "իվանների" կամ "կարմիր իվանների" մեջ եղել են մոտ կես միլիոն էթնիկ հայեր՝ անմիջապես Հայկական ԽՍՀ-ից կամ խորհրդային այլ հանրապետություններից։
"Ահա այս գործիչը, որն իրեն նման արտահայտություն է թույլ տվել, գուցե անգրագիտությամբ, գուցե չարամտորեն, նա մեզ չի վիրավորել, նա, առաջին հերթին, նվաստացրել է Հայաստանի ժողովրդին, քանի որ այն զինվորների հրամանատարը, որոնց գերմանացիները "իվաններ" կամ "կարմիր իվաններ" էին անվանում, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանն էր, ով ինքն իր համար ընտրել է Իվան Խրիստոֆորովիչ անունը", - նշել Է Զախարովան։
Նա խնդրել է Շիրակի մարզպետին փոխանցել հայ ժողովրդի պատմությունը։ Այս համատեքստում նա ներկայացրել է Իվան Բաղրամյանի հուշերը սովորական շարքային եղած ժամանակ և Իվան անունը կրող մի շարք այլ հայ ականավոր գործիչների կենսագրությունը:
"Նման բացահայտ լկտի, նեոնացիստական կարգախոսները չպետք է տեղ ունենան իրեն հարգող ցանկացած հասարակության մեջ, առավել ևս ՝ հայկական, որն այդքան նրբանկատորեն է վերաբերվում, ընդհանրապես, պատմության հարցերին և սեփական շահերին։ Մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների միանշանակ արձագանքը, որոնք, ի դեպ, նստած են հենց այդ նույն Մարշալի անվան հրապարակում", - ամփոփել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետը Facebook-ի իր էջում զայրագին գրառում էր կատարել ՝ կապված "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմից Գյումրու օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներ կազմակերպելու հետ: "Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։ Գաստրոլյորներ, զգույշ եղեք..", - գրել էր Առուշանյանը։
Այդ գրառման առնչությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․ "Չէինք ցանկանա մտածել, որ այն մաարզը գլխավորող պաշտոնյան, որտեղ ծառայություն է իրականացնում 102-րդ ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ, ինչը հիմնովին կհակասեր մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն": Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նմանություն էին գտել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ՝ "իվանաների" մասին հայտարարության և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջև:
Ավելացնենք, որ Հայաստանի վարչապետը, 2025-ից "խայթոցներ" նետելով ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հասցեին, ով իր կարիերայի սկզբում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել է Կալուգայում, պարբերաբար օգտագործել է "Սա ձեզ համար Նիժնի Տապռ չէ, կալուգացի Սամվել" արտահայտությունը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ