


Արմինֆո. Հոկտեմբերի 31-ին օդի ջերմաստիճանը Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում՝ 2-4 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ այսօր հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է ՝ ամպրոպ, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 4-ը: Քամին՝ հարավ-արևմտյան՝ մինչեւ 2-5 մ/վ:
Շիրակի մարզում հոկտեմբերի 31-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +11 - +16, Կոտայքի մարզում ՝ +11 - +18 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +11 - +16, Լոռու մարզում՝ +14 - +17, Տավուշում ՝ +14 - +20 աստիճան: Արագածոտնի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +11 - +18, Արարատի մարզում ՝ +15 - +20, Արմավիրի մարզում ՝ +18 - +20 աստիճան: Վայոց ձորում ցերեկը սպասվում է +10 - +20, Սյունիքում ՝ +10 - +22 աստիճան տաքություն:
Երևանում հոկտեմբերի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18 - +20, երեկոյան +12 - +14, հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ +9 - +11աստիճան։


