


Արմինֆո. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովի անցկացման վայրը կլինի Էկվադորը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր։
Շնորհավորում եմ Էկվադորի մեր գործընկերներին և մաղթում հաջողություն համաժողովի նախապատրաստման ու անցկացման գործում», - գրել է նախարարը։


