


Արմինֆո. Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի։ Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Մայիսից Երևանում շահագործվել է 35 շատրվան՝ զովություն ու հաճելի մթնոլորտ պարգևելով երևանցիներին և քաղաքի հյուրերին։ Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս», - ասվում է հաղորդագրություում։


