


ԱրմԻնֆո. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային սպասարկման աշխատանքների պատճառով նոյեմբերի 3-ին, ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը, ժամը 22:00-ն, ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում:
Ըստ ընկերության հայտարարության՝ ջրամատակարարումը կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներում՝ ամբողջությամբ, «Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և Պաշտպանության նախարարության շենքում: Նորք-Մարաշի Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանները, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանում՝ Վարդաշեն 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղ 1-28 և Դավիթ-Բեկ փողոցներն ու նրբանցքները։
Կոտայքի մարզում ջուր չի լինի Մայակովսկի, Արամուս, Կաթնախբյուր, Ջրվեժ գյուղերում և Ա, Բ, Բագրևանդա, Մայակ և Բանավան թաղամասերում, ինչպես նաև Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակ, Խ. Աբովյան և Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասերը։


