
Արմինֆո.Անկարայի և Բաքվի համար Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է նշանակել ԹՊԿ-ի միջազգային կշռի բարձրացում, բայց, միևնույն ժամանակ, բարձրացնել միավորման ներսում քաղաքական ազդեցության վերաբաշխման հարց, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Փորձագետը ոչ տրիվիալ նախաձեռնություն է անվանել Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ելույթի ժամանակ Ռուսաստանին ԹՊԿ հրավիրելու Ղազախստանի նախագահ Կասիմ - Ժոմարտ Տոկաևի առաջարկը՝ այդ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով:
Մարկեդոնովն արձանագրել է, որ Տոկաևի այդ առաջարկը լայն քննարկման առարկա է դարձել։
"Սակայն, և Մոսկվայի, և Անկարայի պաշտոնական ներկայացուցիչները զսպվածություն են դրսեւորում Տոկաևի նախաձեռնության առնչությամբ։ Շատ մեկնաբաններ Ղազախստանի առաջնորդի գաղափարն անսպասելի են համարել։ Դա այնքան էլ ճիշտ չէ: Դեռ 2016 թվի հուլիսին "Իմաստների տարածք" համառուսաստանյան երիտասարդական համաժողովում իր ելույթի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի հետ Մոսկվայի փոխգործակցության հնարավոր ձևաչափերի մասին հարցին, հնարավոր էր համարել Ռուսաստանի մասնակցությունը, եթե կազմակերպությունը հնարավոր համարի դրան մի երկրի միանալը, որտեղ թյուրքական բնակչություն կա, բայց մեծամասնություն չի կազմում", - հիշեցրել է ռուս փորձագետը։
Նրա խոսքով, ելնելով դրանից, կարելի է արձանագրել, որ թյուրքական միավորման հետ փոխգործակցության գաղափարը նախկինում քննարկվել է։ Նա հավելել է, որ Մոսկվան ինչ-որ առումով նման փորձ ունի, 2005 թվականի հունիսից Ռուսաստանը դիտորդ երկիր է դարձել Իսլամական համագործակցության կազմակերպությունում (նախկինում Իսլամական կոնֆերանս կազմակերպություն):
"Բայց, ինչպես ասում են երիտասարդական խմբերի օգտատերերը, ՌԴ-ԹՊԿ գծում "ամեն ինչ հեշտ չէ"։ Մոսկվան շահագրգռված է Կենտրոնական Ասիայում ազդեցության պահպանմամբ, Անդրկովկասում "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի զարգացմամբ և Թուրքիայի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Եվրասիական մեծ գործընկերություն նախաձեռնության առաջ մղմամբ։ Մյուս կողմից, ԹՊԿ-ն աստիճանաբար մշակութային և լեզվական միավորումից վերածվում է անկախ քաղաքական և տնտեսական կենտրոնի, որում նույնպես "ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ"՝ եւ "պատմական քաղաքականության", եւ լեզվի հարցերի, եւ, իհարկե, անվտանգության հարցերը։ համատեքստում։ ԹՊԿ ռազմական բաղադրիչի վերաբերյալ բանավեճը դեռ չի ավարտվել", - շարունակել է նա:
Այդ առումով քաղաքագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Տոկաևը ԹՊԿ ռազմականացման հակառակորդ է, և Անկարայում կազմակերպության գագաթնաժողովում իր հոկտեմբերյան ելույթում նա հատուկ ընդգծել Է Ղազախստանի դիրքորոշումը, որ այն "չի հանդիսանում և ապագայում չպետք է վերածվի ռազմական դաշինքի":
Մարկեդոնովն ընդգծել է, որ Աստանան զգուշավոր է վերաբերվում նաև Հյուսիսային Կիպրոսի միջազգային ավելի լայն լեգիտիմացման հեռանկարներին: Այսպիսով, շարունակել է նա, Ղազախստանի առաջնորդի նախաձեռնությունը ոչ թե ալտրուիզմի դրսեւորում է, այլ՝ պրագմատիզմի դրսեւորում։ "Մոսկվայի հնարավոր մասնակցությունը "ԹՊԿ+ " ձևաչափին թույլ կտար նվազեցնել տվյալ կառույցը աշխարհաքաղաքական դիմակայության գործիք դարձնելու ռիսկը։ Եթե պարզաբանենք հնարավոր տարաբաժանքը, ապա Ռուսաստանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալը նրան հնարավորություն կտա մշտապես ներկա գտնվել ԹՊԿ հարթակում, մասնակցել քննարկումներին և ուղիղ կապեր պահպանել դրա մասնակիցների հետ ՝ առանց կազմակերպության լիարժեք անդամի պարտավորություններ ստանձնելու: Բայց այդ տարբերակը հիշեցնում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անբարենպաստ ուրվականը, որտեղ կարելի էր խոսել, իսկ ահա որոշումների ընդունման հարցում ամեն ինչ փայլուն չէր", - կարծում է փորձագետը։
Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ ներկայիս հեռավորության պահպանումը թույլ կտար Մոսկվային շարունակել համագործակցությունը թյուրքական պետությունների հետ՝ երկկողմ մեխանիզմների, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի միջոցով:
Մարկեդոնովը նշել է, որ նման մոտեցումը թույլ կտար խուսափել նոր պարտավորությունների բեռից, սակայն Ռուսաստանին դուրս կթողնի Թյուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացումից:
"Բայց այդ "թյուրքական տանգոյին " մասնակցում են ոչ միայն ՌԴ-ն և ԹՊԿ-ն։ Ինտրիգներ կան նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում․ Ալիևի չմասնակցելը համաժողովին չի վերացնում նրա հետաքրքրությունը խաղի նկատմամբ: Անկարայի և Բաքվի համար Ռուսաստանի ներգրավումը կարող է նշանակել ԹՊԿ միջազգային կշռի բարձրացում, բայց, միևնույն ժամանակ, բարձրացնել նաեւ միավորման ներսում քաղաքական ազդեցության վերաբաշխման հարցը", - ամփոփել է Մարկեդոնովը։