


Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ցանկանում է գլխատել Ազգային ժողովի խմբակցությունները՝ ՀՀ սահմանադրության իրենց տարբերակն անցկացնելու համար։ Այդ մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա այդպես է նա մեկնաբանել "Ուժեղ Հայաստան" և "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունների առաջնորդներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի կալանավորումը:
Երրորդ նախագահի խոսքով՝ այդ ամենն արվում է միայն սահմանադրական հանրաքվե անցկացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին։ Նրան և նրա հետ փոխկապակցված անձանց մեղադրում են այն բանի համար, որ նրանց գործողությունների արդյունքում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությանը պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս: Իր հերթին՝ Երևանի դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքը:


