


Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի վարչական տարածքում ապօրինի կերպով արդյունահանում է ավազ և խճաքար։ Այս գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ընկերության կողմից պետությանը պատճառված 22 միլիոն 561 հազար դրամի վնասը լիովին վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է։


