


Արմինֆո. Նոյեմբերի 9 - ին՝ 2020 թվականի աշնանն Արցախի դեմ 44-օրյա թշնամական ագրեսիայի ավարտի օրվան ընդառաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցուցադրաբար "բացել" է Ստեփանակերտում Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ "ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
"Տարօրինակ զուգադիպությամբ, այդ օրը Կարապետյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում ՝ այն բանի համար, որ դեմ է նույն Ալիևի կողմից պարտադրված սահմանադրությանը", - նշել է Նարեկ Կարապետյանը՝ Facebook-ի իր էջում:


