
Արմինֆո. Եվրոպական միության համար Հարավային Կովկասի նշանակություննը անվիճելի է։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մագդալենա Գրոնոն ՝ ելույթ ունենալով Հարավկովկասյան տարածաշրջանային երկխոսության 3-րդ համաժողովում։
Նրա խոսքով՝ այդպես է եղել վաղուց, բայց հիմա ավելի լայն աշխարհաքաղաքական մարտահրավերները հարևան տարածաշրջաններում ընդգծում են այդ կարևորությունը։
"Մենք ավելի ու ավելի ենք հանձնառու շարունակելու խորը համագործակցությունը երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև, մասնավորապես, տարածաշրջանային մակարդակում։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորման գործընթացներին, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում դրանք երկկողմ բնույթ են կրում, սակայն գործնական մակարդակով նախաձեռնություններին աջակցելու շատ հնարավորություններ կան, եւ հենց դրանով էլ մենք զբաղվում ենք", - հավելել է նա, հաղորդում է commonspace.eu-ն։
Գրոնոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի վեր տարածաշրջանում կարեւոր հնարավորություն է բացվել երկու երկրների համար՝ ետեւում թողնելու հակամարտության ժառանգությունը, ինչպես նաեւ իրապես առաջ մղելու տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանային ձեւաչափով՝՝ դեպի Արևելք և Արևմուտք ուղղված ձևաչափով, այլ ոչ թե՝ միայն Կասպից ծով և Եվրոպա:
"Կան բազմաթիվ շատ առանձնահատուկ ոլորտներ, որտեղ առաջընթացը հնարավոր է եղել և կլինի ՝ սահմանների սահմանազատումից մինչև առևտուր և տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Վերջին տարրը կարեւոր ռազմավարական առաջնահերթություն է ԵՄ համար ։ Բայց նույնքան կարևոր է աշխատել հասարակությունների հետ՝ այնպես, որ նրանք իրենց հարմարավետ զգան, ունենալով ամուր, արդար և կայուն խաղաղություն", - հավելել է նա:
Շուրջ վաթսուն մասնակիցներ, այդ թվում դեսպաններ, պաշտոնյաներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից, ինչպես նաև միջազգային հանրության ներկայացուցիչներ են մասնակցել Հարավկովկասյան տարածաշրջանային երկխոսության 3-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել հիբրիդային ձևաչափով Երևանում և առցանց ձևաչափով: Հիմնական զեկուցողը Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան էր: Համաժողովին ելույթ է ունեցել նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Մագդալենա Գրոնոն:
Երրորդ համաժողովը 2023 թ.օգոստոսին Կաչրեթիում եւ 2025 թ. հոկտեմբերին Թբիլիսիում կայացած առաջին ֆորումի հաջողության շարունակությունն էր։ Այդ երկու միջոցառումների մասնակիցներից մի քանիսը նույնպես ներկա էին երրորդ ֆորումին ։ Համաժողովը կշարունակվի Թբիլիսիում 2027 թվականի սկզբին։