
Արմինֆո.Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում ,խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում։ Նման տեսակետ է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից։ Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՀԱՊԿ-ում։ Սա անսպասելի իրողություն չէր, քանի որ 2018-ից հետո ՀՀ կառավարիչների քայլերն ուղղված են եղել փոխելու մեր պետության արտաքին ու անվտանգային վեկտորը։
Լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է ԵՄ անդամակցության նպատակի մասին։ Սա ոչ այլ ինչ էր,քան քաղաքական ավանտյուրա։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ խզելը եւս ավանտյուրա է։ ՀՀ-ն միայնակ, առանց որեւէ ռազմական բլոկի անդամության, անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա։
Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը։ Թուրքիա՞ն, որը Փաշինյանի խիսքերով «գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանուլյունը», թե՞՝ ԵՄ-ն,որն ինքն անվտանգության ամուր համակարգ ունենալու կարիք ունի եւ անվտանգություն արտահանող կազմակերպություն էլ չէ։ Իհարկե, անկասկած է, որ ՀԱՊԿ-ում կային եւ կան խնդիրներ, բայց խնդիրները լուծում են պահանջում, ոչ թե սառեցում ու հեռացում ՀԱՊԿ-ից», - գրել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ը որոշում է կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից և ՀԱՊԿ կառույցում իր ներկայացուցիչներին պատասխանատու պաշտոններում նշանակելու հնարավորությունից: Որպես պատճառ նշվում է Երևանի կողմից կազմակերպության հանդեպ պարտավորությունների չկատարումը, մասնավորապես ՝ 2024 թվականից անդամավճարների վճարման գծով պարտքը և նրա գործունեությանը փաստացի չմասնակցելը։ Ընդ որում, որոշումը չի նշանակում Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից, Հանրապետությունը ֆորմալ առումով մնում է միավորման մասնակից ։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ին երկրի մասնակցության սառեցման մասին։ Նա դա բացատրել էր կազմակերպության կողմից Հայաստանի հանդեպ իր պարտավորությունների չկատարմամբ, մասնավորապես, Երևանի գնահատմամբ, 2021-2022 թվականներին հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին պատշաճ արձագանքի բացակայությամբ։ 2026 թվականի նոյեմբերի 5-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառվել է։