


Արմինֆո. Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Ռուսաստանի գործընկերները հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանն իզուր է բողոքում ՀԱՊԿ-ից, քանի որ կազմակերպությունը Ղարաբաղի հարցում ոչինչ չէր կարող անել: "Մեր գործընկերները փոքր-ինչ խեղաթյուրում են իրադարձությունները։ Հայաստանը երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղի հարցում օգնություն ստանալու համար։ Երևանը դիմել է կազմակերպությանը այն ժամանակ, երբ իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է իրականացվել՝ 2021-2022 թվականներին, մասնավորապես, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Հենց այդ ժամանակ է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով կազմակերպության կողմից իր կանոնադրական պարտականությունների կատարում՝ հենց այն ժամանակ, երբ տեղի էր ունենում հարձակում ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի վրա։ Սակայն, ոչինչ չի արվել", - հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Նա հավելել է, որ կազմակերպության անգործությունն արդարացնելու փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ անհնար է արդարացնել կառույցի անգործությունը, որն իր ստեղծման օրվանից կոչված է եղել պաշտպանելու իր անդամների շահերը, այդ թվում ՝ նրանց ինքնիշխան տարածքը, ինչը չի արվել:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


