


Արմինֆո.Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկու ամսով հետաձգել է Հայաստանի վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցի քննարկումը:
Հարցի քննարկումը հետաձգվել է, քանի որ հիմնական զեկուցողը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, չէր ներկայացել նիստին: Քննարկման նոր ամսաթիվ դեռ չի նշանակվել։
Սեպտեմբերին կառավարության հավանությանն արժանացած փաստաթուղթը ենթադրում է վարչապետի աշխատավարձի հաշվարկման գործակցի բարձրացում ՝ 18-ից մինչեւ 32: Եթե նախագիծն ընդունեն, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը պետք է բարձրանա մոտ 80 տոկոսով՝ 1 մլն 498 հազար դրամից մինչեւ 2 մլն 662 հազար դրամ: Նախարարների աշխատավարձերը նախատեսվում է կրկնապատկել՝ մինչեւ 1 մլն 997 հազար դրամ։
Ավելի վաղ հնչեցված ծրագրերի համաձայն, փոփոխությունները նախատեսվում էր գործողության մեջ դնել 2027 թվականի հունվարի 1-ից, սակայն այժմ ժամկետները կախված են խորհրդարանական ընթացակարգերից։


