


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ:
Ինչպես հաղորդել է նախարարության լրատվական ծառայությունը, Միրիջանյանը նախկինում զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: Ներկայումս նա նաև Մ․Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) որովայնային վիրաբուժության ամբիոնի դասախոս է:
Նշենք, որ մինչ Միրիջանյանի նշանակումը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը Ագնեսա Աղաբաբյանն էր:


