


ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 20-ին հանդիպում է անցկացրել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի հետ։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխվարչապետն ընդգծել է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաև հայկական կողմի ժողովրդավարական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրմանն ուղղված չեխական կողմի աջակցության կարևորությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության հարցերին, մասնավորապես, նշել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի առաջընթացը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանային զարգացման հարցերի շուրջ։


