
Արմինֆո.Տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելով՝ IDBank-ը մասնակցել է տարվա կարևոր ՏՏ իրադարձությանը՝ «DigiTec 2026»-ին։ Հավատարիմ մնալով թվային տրանսֆորմացիայի և նորարարական լուծումների զարգացման իր ռազմավարությանը՝ Բանկն այցելուներին է ներկայացրել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համահունչ ֆինանսական գործիքներ, այդ թվում՝ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը։
Rate.am-ի կոմերցիոն տնօրեն Հմայակ Ավանեսյանի խոսքով՝ ֆինանսական շուկայում թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում արտարժույթի փոխանակման գործընթացների արդյունավետ կազմակերպման համար։
«Rate.Trading-ի միջոցով մենք առաջարկում ենք գործիք, որը հնարավորություն է տալիս օգտատերերին հետևել շուկայի փոփոխություններին, սահմանել նախընտրելի փոխարժեքը և գործարքներն իրականացնել առցանց։ Այցելուները կարող են մեր տաղավարում ծանոթանալ հարթակի գործառույթներին, փորձարկել թվային գործիքները և բացահայտել արտարժույթի արդյունավետ փոխանակման նոր մոտեցումները», - ասաց Հմայակ Ավանեսյանը։
Rate.Trading հարթակի հիմնական առավելությունները․