

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա հաղորդել է ապրիլյան բախումների ընթացքում ադրբեջանական բանկի 93 զինծառայողների զոհվելու մասին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական azadliq.info կայքը, վկայակոչելով «Խազարի» տվյալները, սպանվածներից 52-ը ժամկետային ծառայողներ են, 10-ը` պայմանագրային զինծառայողներ, 10-ը` ենթասպա, 21-ը` սպաներ: «Խազարին» հայտնի է դարձել նաև 21 վիրավոր զինվորների մասին:
Նաև նշենք, որ ավելի վաղ «Ազադլըգ» թերթը հաղորդել էր, որ ԼՂՀ հետ հրադադարի ռեժիմի շրջանում զոհվել է Ադրբեջանի ՊՆ ավելի քան 3000 զինծառայող:


