


Բանակցային գործընթացում չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ այնպիսի մոտեցում, ինչն Ադրբեջանը կարող է ընկալել որպես աջակցություն ԼՂՀ նկատմամբ ագրեսիայի սանձազերծման իր քաղաքականությանը: Այդ մասին ապրիլի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, որն արդեն երեք եռակողմ պայմանագիր է խախտել՚,- հայտարարել է նա՝ նշելով, որ ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի հրադադարի ռեժիմի երաշխավորված պահպանման դրույթներից: ՙԱռաջինը՝ պետք է դադարեցնել կրակը, քանի որ երբ կրակում են, անհնար է բանակցել: Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք սուբյեկտի հետ, որը հրաժարվում է իր իսկ միջազգային պարտավորություններից: Հետևաբար՝ ցանկացած փուլում նրանք կարող են հրաժարվել իրենց իսկ ստորագրություններից՚,- նշել է Քոչարյանը:



