


Հայկական կողմը թաքցնելու ոչինչ չունի, եղել է զորքերի տեղաշարժ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած 800 հա վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ սարգսյանի հայտարարությանը:
«Նման տեղաշարժեր լինում են ռազմական գործողությունների ընթացքում, սակայն Արցախի պաշտպանության բանակը լուծել է իրեն առաջադրված խնդիրները», - հայտարարել է Օհանյանը, միևնույն ժամանակ, չհերքելով, որ կորցրած 800 հա, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի տարածում էր: «Կարծում եմ, որ Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում կշոշափվի նաև այդ տարածքի հարցը: Մենք այդ տարածքի մասին չենք կարող մոռանալ», - հայտարարել է պաշտպանությանն նախարարը:
Հիշեցնենք, որ իր հարցազրույցներից մեկում Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել է, որ կորցրած տարածքները գտնվում էին, հիմնակնաում, բուֆերային գոտում, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչական կազմում:


