


Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ՙՆիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՚,- գրել է Բալայանը:
Նշենք, որ հուլիսի 14-ին Նիսի կենտրոնում բեռնատարը մխրճվել է հավաքված բազմության մեջ, ինչից հետո վարորդը կրակ է բացել: Աաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Նախնական տեղեկատվության համաձայն, Նիսում Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության ժամանակ ահաբեկչությունն իրականացրել է 31-ամյա ֆրանսիացի, ով ծագումով Թունիսից է:


