


Անցած գիշեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել:
Թուրք զինվորականները վերահսկողության տակ էին առել Ստամբուլի և Անկարայի ռազմավարական կարևոր օբյեկտները: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել հակակառավարական գործունեության մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ստեղծված ՙՀիզմեթ՚ շարժման անդամների կողմից:
Երկրում հայտարարվել է արտակարգ դրությունը, փակվել են Բոսֆորի նեղուցի վրա երկու կամուրջների երթևեկությունը: Վերջին տվյալներով, կամուրջներից մեկը բացվել մեկ ուղղությամբ, բայց այս տվյալները ճշտվում են: Փակ է Ստամբուլի Քեմալ Աթաթուրքի անվան օդանավակայանը, չեղարկվել են բոլոր չվերթները: Մայրաքաղաք Անկարայի երկնքում ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ են թռչում, փողոցում կրակոցներ են հնչել: Հաղորդվում է նաև Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում պատանդառության մասին:
Հեղաշրջման փորձ իրականացնողներն իրենց կոչում են ՙԽաղաղության խորհուրդ՚ և մտադիր են վերականգնել աշխարհիկ պետության ժողովրդավարական սկզբունքները, որոնց հիմքերը դրել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը:
Սակայն, վերջին ժամերի ընթացքում կառավարական զորքերը վերահսկողության տակ են առել իրավիճակը, ձերբակալվել են խռովության ենթադրյալ կազմակերպիչները:



