


Նախօրեին Հայաստանի ոստիկանության ՊՊԾ շենքը գրաված զինված ազատամարտիկներին հաջողվել է հեռախոսով խոսել իրենց կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ազատամարտիկներից մեկը` Պավել Մանուկյանը, հեռախոսզրույցի ընթացքում պարզվել է, որ Սէֆիլյանը տեղյակ չէր իրենց գործողությունների մասին: «Տեղեկանալով այդ ամենի մասին` նա միայն ասեց, որ գործենք ըստ մեր հայեցողության», - նշել է Մանուկյանը:
Վարուժան Ավետիսյանն, իր հերթին, հաղորդել է, որ Սէֆիլյանն առաջարկել է իրավիճակի հանգուցալուծման երրորդ տարբերակ, որն էլ ներկայում քննարկվում է: Նա նաև նշել է, որ իրենք և պատանդները սննդի կարիք ունեն:
Հիշեցնենք, որ ազատամարտիկներն արդեն հայտարարել են, որ մտադիր չեն հանձնվել և գրոհի դեպքում կկռվեն մինչև վերջ: Նրանք ընդգծել են, որ մտադիր չեն հրաժարվել իշխանափոխության և Ժիրայր Սեֆիլյանի ազատման իրենց պահանջներից : Իրենց գործողություններում նրանք ապավինում են հանրային աջակցությանը:



