


ԱՄՆ վարչակազմը վճռականորեն դատապարտում է այն անձանց գործողություները, որոնք Երևանում հարձակվել են ոստիկանության գնդի վրա, սակայն, միաժամանակ, պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանություները պատշաճ զսպվածություն դրսևորեն ստեղծված իրավիճակում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարկ Թոները` հերթական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Երևանում պատանդներ վերցրած անձանց գործողությունները:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնության կիրառումը», - հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը նաև Հայաստանի կառավարությանը «կոչ է անում պատշաճ զսպավություն դրսևորել», հավելել է Թոները: Ինչպես ընդգծել է դիվանագետը, ԱՄՆ իշխանությունները համոզված են, որ քաղաքական խնդիրները լուծելու համար բռնության կիրառումը «միշտ էլ վատ գաղափար է»:



