Ռուսաստանը խորապես մտահոգված է հուլիսի 17-ին Երևանում ոստիկանության ստորաբաժանումներից մեկի վրա զինված հարձակման վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ, ինչի արդյունքում մարդկային զոհեր կան: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` «Իզվեստիայում» հրապարակված հարցազրույցում:
Ռուսաստանցի դիվանագետը, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանում գտնվող ռուսաստանցիներին տվյալ պահի դրությամբ ոչ մի վտանգ չի սպառնում, և դեսպանությունում անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ չեն ձեռնակվել:
Պատասխանելով գրավված շենքը գրոհելու հնարավորությանը և նոր զոհերի հավանականությանն առնչվող հարցին` Վոլինկինն ընդգծել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները հնարավոր և մատչելի բոլոր միջոցները ձեռնարկում են իրավիճակի խաղաղ կարգավորման համար: «Սակայն, նրանց հայտարարությունների համաձայն, «ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել»: «Հոսադրող» որակելով պատանդներից ոմանց ազատ արձակումը` Հայաստանի ԱԱԾ-ն, այդուհանդերձ, «ցանկալի հանգուցալուծման երաշխիքներ չի տալիս և չի բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար ողջ պատասխանատվությունը կկրեն բացառապես հարձակման նախաձեռնողները: ԱԱԾ գնահատմամբ, մի քանի հանցագործություն կատարած և սպառազինության մեծ զինանոցի տիրապետող ահաբեկիչներն անմջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հասարակայնության համար», - նշել է դեսպանը:
Վոլինկինը նաև նշել է, որ Սէֆիլյանի կողմնակիցների գործողությունների դատապարտմամբ հանդես են եկել այնպիսի «խոշոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես` ԲՀԿ և ՕԵԿ»:
«Երևանում ոստիկանության շենքի գրավմանն առնչվող իրադարձությունների առնչությամբ խորին մտահոգություն է հայտնել նաև ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, որը բացահայտ հայտարարել է, թե «նման զինված, արմատական գործողություններն արդարացում չունեն», հատկապես այն պայմաններում, երբ «ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնությունը կենսական կարևորություն են և իմպերատիվ Հայրենիքի սահմանների անխախտելիության ապահովման, պետականության ուժեղ և հուսալի պաշտպանության համար»: Այն, որ Երևանում ոստիկանության շենք գրաված մարդկանց գործողությունները թուլացնում են պետության հիմքերը, նշել է նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հատկապես ընդգծել է, որ նման քայլերը վնասակար են բոլոր տեսանկյուններից», - հայտարարել է դիվանագետը:
Ընդ որում նա հավելել է, որ արմատական ընդդիմության ներկայացուցիչները դժգոհություն են հայտնում ոստիկանության գործողություններից, որը բերման է ենթարկել և ստուգել է մի շարք անձանց, ովքեր կարող են մեղսակից լինել զինված խմբին:
«Հայաստանի օմբուդսմենի հաղորդման համաձայն, ոստիկանություն բերման է ենթարկվել, ընդհանուր առմամբ, շուրջ 200 մարդ, որոնց մի մասին ստուգումից անմիջապես հետո ազատ են արձակել: Այդուհանդերձ, ընդդիմադիրները բողոքի ակցիա են անցկացրել քաղաքի կենտրոնում, իսկ մի մասը, նույնիսկ, երթ են իրականացրելի դեպի գրավված շենք` հնարավոր հատուկ գործողության արդյունքում արյունահեղություն թույլ չտալու կարգախոսներով: Այդ առնչությամբ Հայաստանի ոստիկանությունը տարածել է հատուկ հայտարարություն, որում բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ է արել «ձեռնպահ մնալ արկածախնդիր գործողություններից և երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և չստեղծել լրացուցիչ դժվարություններ իրավապահ մարմինների համար», - ամփոփել է Վոլինկինը: