

«Նոր Հայաստանե հանրային փրկության ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է իրավապահների գործողությունները, ովքեր թույլ չեն տվել Ժիրայր Սեֆիլյանի կնոջը՝ Նանոր Սեֆիլյանին, տեսակցել ամուսնուն:
ՙՔիչ առաջ Նանոր Սեֆիլյանը Ժիրայր Սեֆիլյանին այցելություն կատարելու նպատակով գնացել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, սակայն նրան թույլ չեն տվել տեսակցել պատճառաբանելով, որ քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա: Հայտարարում ենք, որ սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է՚,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է հունիսի 20-ին` հանցավոր խմբավորում կազմակերպելու կասկածանքով: Իսկ երկու օր անց դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք սահմանելու որոշում է կայացրել:



