
«Սասնա Ծռերի» ազատամարտիկների սրբացումն ու կարգավիճակը Հայաստանի իշխանությունների բազմամյա քաղաքականության արդյունք է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն , ք.գ.դ. Սերգեյ Մինասյանը:
«Հուլիսի 17-31-ի իրադարձությունների պատճառներն ավելի խորն ու համակարգային են, քան հաճախ ներկայացվում է Հայաստանի ներսում կամ նրա սահմաններից դուրս ընկալումներում: Իսկ դրանց ակունքները դատում են, առնվազն, 2012-2013թթ.-ից Հայաստանում ստեղծված իրավիճակին: Հենց այդ շրջանում իշխանությունների ձեռնարկած տարբեր քաղաքական և ոչ այնքան քաղաքական եղնակների արդյունքում, գործնականում, բոլոր ընդդիմադիր ուժերը դուրս եկան պայքարից 2013 թվականի նախագահական ընտրություններում: Այլ կերպ ասած` քաղաքականությունը քաղաքականությունից հեռացավ հենց իշխանությունների ջանքերով», - նշել է նա:
Որպես արդյունք` քաղաքական դժգոհության գործընթացը, քաղաքագետի գնահատմամբ, փոխակերպվեց արմատական քաղաքացիական բողոքի, որն արտահայտվեց երթուղայինների ուղեվարձի բարձրացման փորձերի, Մաշտոցի պուրակում շինարարության առնչությամբ, «Էլեկտրիկ-Երևանի» ժամանակ և այլն: Այդպիսով, Մինասյանի կարծիքով, հենց իշխանությունն իր համար ստեղծել է շատ ավելի լուչջ խնդիր: Որպես արդյունք` հանրային բողոքի արմատականացումը վաղ թե ուշ պետք է հանգեցներ այնպիսի իրավիճակի, ինչպես` «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը:
Քաղաքագետը հուլիսի 17-31-ի իրադարձությունների դետոնացման կատալիզատոր է համարում 2015 թվականի վերջի սահմանադրական բարեփոխումը և Ղարաբաղի շուրջ ապրիլյան պատերազմը: Երկու իրադարձությունների արդյունքներն էլ լրացուցիչ առիթ դարձան արդեն ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության և պաշտպանության ոլորտում փոփոխությունների հայ հասարակության պահանջների արմատականացման: Սակայն իշխանությունը, գործնականում, չարձագանքեց նաև այդ պահանջներին, կարծես, հատուկ լիակատար անտարբերություն դրսևորելով նման տրամադրությունների նկատմամբ:
Հուլիսի 31-ին Ոստիկանությունը հրապարակեց «Սասնա Ծռերի» զենքը վայր դնելու տեսագրությունը: Գործընթացն իրականացվեց գեներալ Վիտալի Բալասանյաի վերահսկողության ներքո, որը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, միակ բանակցողն էր իշխանությունների և զինված խմբավորման միջև: Իշխանություններին հանձնվեցին հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված 31 զինյակներից 20-ը: Խոստովանելով, որ դա չափազանց ծանր որոշում էր, «Սասնա Ծռերի» մասնակից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ շարժումը դադարեցնում է դիմադրությունը, փոխում պայքարի եղանակները, որը կշարունակի ռազմագերու կարգավիճակով: