

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են գերատեսվության մամուլի ծառայությունից,
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննությունը շարունակվում է:


