Շաբաթ, 7 Մարտի 2015 10:29

Էմանուիլ Մկրտչյան

Վրացի քաղաքագետ. Պուտինը լրջորեն ձեռնամուխ է եղել Պրիմակովի դոկտրինի իրականացմանը

Վրացի քաղաքագետ. Պուտինը լրջորեն ձեռնամուխ է եղել Պրիմակովի դոկտրինի իրականացմանը

Վերջին տարվա ընթացքում իրավիճակը Եվրասիայի աշխարհաքաղաքական քարտեզում անկանխատեսելիորեն կտրուկ փոխվել է: Ռուսաստանն ուժով միջազգային հարաբերությունների բազմաբևեռ համակարգ է կառուցում`բացահայտ կերպով սրբագրումներ կատարելով վերջին քառորդ դարում սովորական դարձած դրանց տրամաբանությունում: Մեր տարածաշրջանում խորանում են բաժանարար գծերը, որոնց հիմնական ուրվագծերն արդեն վաղուց էին նկատվում: Չե՞ք կարծում արդյոք, որ դրանք արդեն նոր երկարատև սառը պատերազմի նշաններ են, որոնք ուղեկցվում են լոկալ թեժ հակամարտությունների առկայությամբ:


 


Իմ խորին համոզմամբ, սառը պատերազմը երբեք էլ չի ավարտվել, իսկ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, դրա նոր բռնկումն է`կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը, վերջին 10 տարում տնտեսապես ուժեղանալով էներգապաշարների բարձր գների հաշվին, կրկին սկսել է գերտերության կարգավիճակի իր հավակնությունները ներկայացնել: Այո, անցած հետխորհրդային տարիներին Ռուսաստանը խիստ թուլացել է, կորցրել բազմաթիվ գործընկերների`ի դեմս բարեկամ ռեժիմների, զգալիորեն կրճատել է իր ազդեցության ոլորտը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու հիմա, երբ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում միայն երկու-երեք ՙհամեստ՚ գործընկերներ կան, այն, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները, ավելի ակտիվորեն է միջամտում հետխորհրդային պետությունների ներքին գործերին: Որոշ դեպքերում այդ միջամտությունը, այսպես կոչված,  ՙփափուկ ուժի՚ ձևով է դրսևորվում, Ուկրաինայի, իսկ ավելի վաղ Վրաստանի դեպքում բացահայտ ՙկոշտ ուժ՚ է կիրառվում:


 


Բանն այն է, որ Ռուսաստանը, նույնիսկ այն ժամանակ, երբ թույլ էր, անուամենայնիվ, ձգտել է իր ակտիվ մասնակցությամբ վերստեղծել բազմաբևեռ աշխարհը, և այդ ճիգերն արտահայտվել են, այսպես կոչված, Պրիմակովի դոկտրինի մշակմամբ, ով արտգործնախարարի պաշտոնում փոխարինեց Անդրեյ Կոզիրևին, ով ընդունում էր ԱՄՆ գերիշխող դիրքը և լիովին սահմանափակվում տարածաշրջանային տերության կարգավիճակով: Իսկ Պրիմակովի դոկտրինը նոր շնչառություն ստացավ հարավսլավական իրադարձություններին ԱՄՆ միջամտությունից հետո: Իր գագաթնակետին այդ դոկտրինը հասավ 2007 թ. Մյունխենում Վլադիմիր Պուտինի ելույթում, որտեղ ՌԴ առաջնորդն ԱՄՆ-ին մեղադրեց միջազգային հարաբերությունների միաբևեռ համակարգ ստեղծելու մեջ, և դա ուղղակի մեսիջ էր առ այն, որ Ռուսաստանը նման քաղաքականության լուրջ հավակնություններ ունի: Այսօր բոլորս տեսնում ենք, թե ինչի հանգեցրեցին այդ հավակնությունները:


 


Եվ ինչի՞ հանգեցրեցին:


 


Թափանիվը պտտվում է, ՀԱՊԿ-ն ի վիճակի չէ փոխարինել մոռացության մատնված Վարշավայի դաշինքին, Չինաստանի և ՇՀԿ ու ԲՐԻԿՍ երկրների հետ համագործակցությունը հեռու է ռազմաքաղաքական դաշինքից, նավթային կոնյունկտուրան վատթարանում է: Որպես հետևանք`այս տարիների ընթացքում նավթի ասեղի վրա նստած Ռուսաստանը թուլանում է, հետևաբար, ավելի շատ ագրեսիա է դրսևորում`փորձելով դիմակայել Արևմուտքի միաբևեռությանը և, պաշտպանելով իր, իմ կարծիքով, կայսերական շահերը:


 


Կարծում եմ, որ արևմտյան փորձագետների հրապարակումների զգալի մասն ավելի շատ էմոցիաներ, հիստերա է պարունակում, քան իրական վերլուծություն այն ամենի, ինչ կատարվում է: Պատմագիտությունը քաղաքագետների համար քիմիա կամ միկրոբիոլոգիա չէ, այն ցանկացած փորձագիտական գնահատականի և կանխատեսման հիմքն է: Չէ որ պատմությունը բազմաթիվ հավաստումներ ունի այն բանի, որ որքան ավելի շատ Արևմուտքը ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, այնքան ավելի անկանխատեսելի և ագրեսիվ այն կարող է դառնալ: Մյուս կողմից`հասկանալի է, որ Ռուսաստանը Հայաստանը կամ Բելառուս չէ, այն միջուկային տերություն է` հզոր զինված ուժերով և, անշուշտ, իր աշխարհաքաղաքական շահերով: Իսկ այդ շահերը լրջորեն սահմանափակվել են վերջին 10 տարվա ընթացքում`սկսած Իրաքյան արշավից, այնուհետև, այսպես կոչված, ՙԱրաբական գարունով՚, հասնելով Ուկրաինա: Համենայն դեպս, այդպես են կարծում Կրեմլում`հիմնավորելով Պուտինի վարքագիծը: Չի կարելի չընդունել, որ Ռուսաստանը, եթե չքայքայես ներսից, երբեք ծնկի չի գա և, ընդհակառակը, լուրջ գլխացավանք կդառնա արևմտյան ողջ աշխարհի համար:


 


Ռուսաստանը միայնակ չէ իր այդ կարգավիճակում: Երբ Արևմուտքի մեծ տերությունները տնտեսապես թուլացել են, ավելի լիբերալ, զիջող են դարձել, կորցրել են իրենց ագրեսիվությունը և զուգահեռաբար կայսերական բարդույթներ ձեռք բերել, որոնց հաղթահարման համար բավականաչափ ժամանակ, իսկ երբեմն, ցավոք, մարդկային զոհերն են պահանջվել: Ըստ որում, այդ բարդույթները մինչ այժմ դեռ չեն հաղթահարել թե’ Մեծ Բրիտանիան, թե’ նույնիսկ Ֆրանսիան: Թե’ Ճապոնիան, թե’ նույնիսկ պարտված Գերմանիան երբեմն զգում են դրանք: Իսկ ԱՄՆ-ը նոր տերություն է և այդպիսին է դարձել շշմեցուցիչ տնտեսական բարգավաճման շնորհիվ, չէ որ վերջինիս է բաժին ընկնում համաշխարհային համախառն արտադրանքի գրեթե կեսը: Երբ պետությունը տնտեսապես ուժեղ է դառնում, համարժեքորեն աճում են վերջինիս հավակնությունները, համաշխարհային ռեսուրսների ավելի մեծ ծավալ վերահսկելու ցանկությունը: ԽՍՀՄ-ը նույնպես նման երկիր էր դարձել, բայց այն թուլացել է 80-ական թթ. վերջին, երբ բյուջեի դեֆիցիտն աճեց 5 անգամ: Հենց այդ ժամանակ խորհրդային ղեկավարությունը համաձայնեց աննախադեպ զիջումների`զորքերի դուրսբերում Աֆղանստանից և Արևելյան Եվրոպայից, Գերմանիայի միավորում: Խնդիրն այն է, որ ռուսական ամբիցիաներն աճում էին նավթի գների աճին համարժեք: Ավելին,  անկախ Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայից հետո Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառեց, այլ հասկանալով իրավիճակը`առաջարկեց ՙվերաբեռնման՚ քաղաքականություն: Սակայն, դա որոշակի արդյունք չտվեց, այլ, ընդհակառակը, Ռուսաստանը համարեց, որ իր հետ արդեն հաշվի են նստում, և իրեն ամեն ինչ կարելի է:  Այո, ճիշտ եք, դեռ Բիսմարկն է ասել Ռուսաստանի անկանխատեսելիության մասին`թեև կարծում եմ, որ պատժամիջոցները, նավթի ցածր գնի հետ միասին, կարող են թուլացնել վերջինիս կայսերական հավակնությունները: Ռուսաստանը, անուամենայնիվ, ստիպված է, հաղթահարելով կայսերական բարդույթները, հաշվի նստել իրականության հետ, և որպես գերակայություն նախանշել իր ներքին գործերը, և, հույսը չդնելով նավթի վրա, սկսել իր տնտեսության դիվերսիֆիկացմանը և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված միջոցներ ձեռնարկել: Գուցե սա իմ կողմից իդեալիստական է հնչում, բայց, չգիտես ինչու, կարծում եմ, որ այս հարցում ես իրատես եմ:


 


Տպավորություն է ստեղծվում, որ պատմությունն, այնուամենայնիվ, ցիկլային է ընթանում, գալարագծով, ըստ որում`զսպանակ հիշեցնող, ինչն, իհարկե, չի կարող չմտահոգել:


 


Կարծում եմ, որ կայսերական Ռուսաստանի ընթացքի հետագիծը միջազգային հարաբերությունների արդի պայմաններում սրբագրումների կենթարկվի: Բարեբախտաբար, Ռուսաստանն ունի բոլոր ռեսուրսները և հնարավորությունները: Ես նկատի ունեմ այդ երկրի անցումը լիբերալ կայսրության քաղաքականությանը, ինչը թույլ կտա մի կողմից`կարգավորել Արևմուտքի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից`պահպանել իր աշխարհաքաղաքական և գաղափարախոսական ազդեցությունը` առնվազն, հետխորհրդային տարածությունում: Լիբերալ Անատոլի Չուբայսի այդ գաղափարը, իմ խորին համոզմամբ, շատ ավելի արդյունավետ և իրագործելի է, ըստ որում`համեմատաբար ամենասեղմ ժամկետներում: Ռուսաստանն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր նյութական և մտավոր ռեսուրսները: Եվ դա կնպաստի Ռուսաստանի Դաշնության հանդեպ վստահության մեծացմանը, հակառակ դեպքում`երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը տանուլ կտա:


 


Սառը պատերազմը կառուցվել է նաև գաղափարախոսական առճակատման վրա, այժմ խոսքը վերաբերում է զուտ աշխարհաքաղաքական շահերին: Տարբերությունը դրանում է: Եվ դա շատ բանի մասին է վկայում: Ռուսաստանն ասում է`եկեք հաշվի նստեք նաև մեծ երկրի մեր շահերի հետ: Արևմուտքը չի պատրաստվում դա անել. ահա առճակատման հիմքը:


 


Ամեն դեպքում Ռուսաստանի մոտեցումը չպետք է
հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների խախտման վրա: Դրանում է արևմտյան
հանրության ողջ դժգոհությունը:


 


Բայց, չէ որ, ԱՄՆ-ը ոչ հեռու անցյալում թույլ
տվեց իրեն խախտել միջազգային իրավունքի նորմերը`արյունալի պատերազմ սկսելով
Իրաքում`առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության: Փլուզվում է
անվտանգության ողջ համակարգը, և արդեն ոչինչ անել չես կարող:


 


Դրա օրինակ է է թե’ Սիրիան մի կողմից, թե’
Ուկրաինան`մյուս կողմից: Արևմուտքը`ի դեմս ԱՄՆ-ի, նույնպես հրեշտակ չէ: Կարելի է
բերել նաև Կոսովոյի օրինակը: Սակայն, չնայած այնտեղ տեղի ունեցող ակնհայտ
ցեղասպանությանը`Ռուսաստանը, ելնելով իր շահերից, ՙվետոյի՚ իրավունք կիրառեց: Իսկ
ու՞ր մնաց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը`մարդկանց իրավունքների և
կյանքի պաշտպանությունը:


 


Բայց, չէ որ, 
ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նույնպես միջազգային իրավունքի
հիմնարար սկզբունքներից մեկն է: Կոսովոյում այն կիրառվել է, այլ դեպքերում`ոչ:
Վկայակոչում են հակամարտությունների առանձնահատկությունը, ինչի մասին ոչ ոքի
հայտնի չէ:


 


Այո, գոյություն ունեն և կիրառվում են երկակի
չափանիշներ: Մի կողմից`խոսվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների
ինքնորոշման մասին, մյուս կողմից` չեչենական 2 պատերազմների ընթացքում Չեչնիայում
200 հազար մարդ է զոհվում`հանուն երկրի ամբողջականության պահպանման: Այդ դեպքում
աբխազ և օս ժողովուրդների ցեղասպանության մեջ Վրաստանին մեղադրելու մասին ի՞նչ
խոսք կարող է լինել: Ռուսաստանն իրականացնում է ՙինչ թույլատրելի է Յուպիտերին,
արգելված է ցուլին՚ քաղաքականություն:


 


Արդյո՞ք Դուք միջազգային անվտանգության
համակարգի բարեփոխման Ձեր տեսլականն ունեք: Ազգերի լիգան, պատահական չէ, որ
փլուզվեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, այժմ ՄԱԿ-ի՞ հերթն է: Մի՞թե  դեռ կարելի է ազգերի համաշխարհային գոյակցության
նոր սկզբունքեր գտնել:


 


ՄԱԿ-ի անվտանգության համակարգի բարեփոխումն,
անշուշտ, հասունացել է: Այդ հարցն ամենաբարդն է: Պարզ է միայն, որ երբ ՄԱԿ-ի 5
մշտական անդամներ ունեն ՙվետոյի՚ իրավունք, իսկ Անվտանգության խորհրդի մնացած 10
ոչ մշտական անդամներ չունեն այն, և երբ որոշում չի կայացվում առանց ԱԽ մշտական
անդամներից մեկի, այստեղ, փաստորեն, խոսքը վերաբերում է հենց ազդեցության
ոլորտներին: Այնպես որ`պետությունների ինքնիշխան հավասարության մասին խոսելու
իմաստ չկա: Մենք ապրում ենք աշխարհում, երբ քաղաքական ռիալիզմը գերիշխում է
լիբերալիզմի և քաղաքական իդեալիզմի նկատմամբ:


 


Բոլորը խոսում են ՙռեալ-պոլիտիկի՚ մասին ու
դրանով արդարացնում ռմբակոծությունները…


 


Ոչ միշտ: ՙՌեալ-պոլիտիկի՚ տեսակետից Ռուսաստանը
պետք է ավելի պրագմատիկ մոտեցում դրսևորի, այդ թվում`Վրաստանի նկատմամբ: Այժմ այն
դե-ֆակտո վերահսկում է Աբխազիան և նախկին Հարավօսական ինքնավար մարզը: Չնայած
Ռուսաստանը կարող էր վերահսկել նաև Վրաստանի ողջ տարածքքը, եթե չլիներ վերջինիս
կողմից կոշտ միջամտությունը հակամարտությանը: Իսկ հիմա Վրաստանը ձգտում է դեպի
Արևմուտք, իսկ Ռուսաստանը, որը վերահսկում է Վրաստանի տարածքի 20%-ը, շարունակում
է պահանջներ ներկայացնել վերջինիս այդ առնչությամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի
անվտանգության համակարգի մեջ մտնելու և ԵՄ-ին ինտեգրվելու ձգտման առնչությամբ:
Անհեթեթություն: Չէ որ, Ռուսաստանն իրենից կախված ամեն բան արեց, որպեսզի Վրաստանը
միանշանակ շրջադարձ կատարի դեպի Արևմուտք: Իսկ ու՞ր  մնաց ՙռեալ-պոլիտիկը՚: Այդպես էլ ղարաբաղյան
հակամարտությունում: Մի կողմից`Ռուսաստանը խաղաղարար միջնորդի դեր է խաղում, մյուս
կողմից`ոչ մի կերպ շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ, քանի որ ցանկանում
է, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը կախվածության մեջ գտնվեն իրենից: 


 


Դժվարությամբ կհամաձայնեմ Ձեր կարծիքին, քանի
որ, ըստ ինձ, դա թվացյալ սխեմա է, իսկ իրականում եթե չլիներ ուժերի
հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչն ապահովվում է Ռուսաստանի շահերի
առկայությամբ, հնարավոր է, չէր լինի նաև խաղաղություն: Դա նույնպես ՙռեալ-պոլիտիկ՚
է:


 


Այո, բայց եթե այդ հակամարտությունը,
այնուամենայնիվ, կարգավորվի հակամարտող երկու կողմերի փոխզիջումների հիման վրա,
Հարավային Կովկասի միաբանության գործընթացին ոչինչ չի խանգարի, և այդ ժամանակ
դժվար չէ կռահել, թե դեպի ուր կհառեն իրենց հայացքները տարածաշրջանի բնակիչները, և
ում արժեքները նրանց ավելի մոտ կլինեն:   

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը