Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2015 13:55

Ստեփանյան Դավիթ

Աշոտ Մանուչարյան. Ռուսաստանին խորհրդարանական Հայաստան պետք չէ

Աշոտ Մանուչարյան. Ռուսաստանին խորհրդարանական Հայաստան պետք չէ

 Իշխանություններն առայժմ հաջողությամբ հեռացնում են Հայաստանի` Սահմանադրության վերաձևման տանող ճանապարհին կանգնած հակառակորդներին: Սակայն, վերջին ժամանակներս ի հայտ եկան նաև գործող նախագահի ենթադրվող ժառանգորդների անուններ: Ինչ-որ բան փոխվե՞լ է:

 

Փոխվել է: Սահմանադրության վերաձևման ուղղությամբ բոլոր այդ մանիպուլյացիաներն ընդհանուր առմամբ տեղավորվում են իշխանավորների խորամանկ ծրագրերի մեջ`ուղղված այդ նույն իշխանության պահպանմանը: Եթե փորձենք ավելի բարձր մակարդակով դիտարկել իրավիճակը, կտեսնենք նաև աշխարհաքաղաքական համատեքստ: Վստահ եմ, որ այդ համատեքստը նկատել են նաև ռուսները: Խորհրդարանական Հայաստանը շատ հասկանալի կլինի քաղաքական բարդ համակարգերի`ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն, կողմից կառավարման և մանիպուլյացիայի ենթարկելու համար: Բնականաբար, նման համակարգը պակաս հասականալի կլինի այնպիսի համակարգի համար, ինչպես ռուսականն է`ավելի ուղիղ, պակաս ճկուն: Բնական է, որ կառավարման սլաքների`մեկ մարդուց մի խումբ անձանց վրա տեղափոխումը, որը կարող է հակասական կարծիքներ հայտնել և ցանկացած կապի մեջ մտնել ում հետ ասես, ակնհայտորեն Մոսկվայի շահերին չի համապատասխանում:

 

Այսինքն` Ռուսաստանին խորհրդարանական Հայաստան պետք չէ...

 

Անշուշտ: Հատկապես աշխարհակարգի վերադասավորման համար աշխարհաքաղաքական գլոբալ ընդհարումների իրավիճակում, որին վերջինս մասնակցում է` հզոր Չինաստանին հավասար: Կարծում եմ`այդ դիրքորոշման մասին վերջերս հայտնվել է ՀՀ նախագահին, ինչով էլ բացատրվում է նրա բացակայությունն Աստանայում ԵՏՄ պետությունների ղեկավարների հանդիպմանը: Այդ երեք մարդիկ նույնիսկ ջանք չգործադրեցին պահպանելու իրենց գործընկերոջ դեմքը, օրինակ`ամփոփիչ հայտարարություն անելով ՙեռյակի՚, այլ ոչ թե ողջ ԵՏՄ անունից: Դրան հաջորդեց Սարգսյանի հարցազրույցը, որ ՙհարցը դեռ որոշված չէ, և քննարկվում են տարբեր փաստարկներ՚: Այդ փաստարկները միշտ են եղել, բայց մեր նախագահը, չգիտես ինչու, դրանց մասին հիշեց միայն այսօր:

 

Այլ կերպ ասած`տեղի ունեցավ մոտավորապես նույնը, ինչ 2013 թ. սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը մեկ օրում հրաժարվեց իր 3-ամյա ուղուց`որոշելով Մաքսային միություն մտցնել Հայաստանին:

 

Իհարկե: Նա և նրա շրջապատն ակնկալում էին, որ իշխանություն և գումար են ստանալու Արևմուտքից: Բայց այն բանից հետո, երբ հասկացրել են, որ դա նրանց վրա էժան չի նստի, նախքան կստանան այդ իշխանությունը և գումարը, նրանք արագ փոխել են վեկտորը: Այսօր ամեն բան էլ ավելի է բարդացել:

Մոսկվան Հայաստանի Հանրապետության անկախության ապահովման կոշտ պահանջներ է դրել Երևանի առջև`հրաժարվել այն ամենից, ինչ կառավարել է Հայաստանը, ըստ էության, նաև Ռուսաստանը`ապաօֆշորացում, պետծառայողների հրաժարում Արևմուտքում հաշիվներից, այն ամենից, ինչն ընտրախավին կապում է Արևմուտքի հետ: Այդպիսով, Մոսկվան ձգտում է Արևմուտքին զրկել Հայաստանի նկատմամբ ճնշման գործիքներից: Ռուսներն արդեն դա անում են` ի տարբերություն Արևմուտքի հետ խորը կապ ունեցող Սերժ Սարգսյանի, ինչը և հասկանալի կերպով բացատրվել է վերջինիս:ՀՀ նախագահի երկրորդ հակառակորդն իրենից հետո Հայաստանի սարսափելի վատ վիճակն է, որը ՙբարգավաճներին՚ տապալելով կամ Ժիրայր Սեֆիլյանին բանտարկելով` կարգավորել անհնար է: Անհրաժեշտ են ավելի խորքային լուծումներ: Եվ Սարգսյանին անհրաժեշտ է կանգ առնել որկրամոլության ճանապարհին և  զբաղվել Հայաստանի իրավիճակով`թեկուզ այն պատճառով, որ այն սպառնում է շատ արագ ոչնչացնել հենց իրեն:

 

Այո, բայց եթե ոչ ՙպառլամենտիզացում՚ ապա ի՞նչ: Մի՞թե Սեյրան Օհանյանը նախագահի պաշտոնին:

 

Գոյություն ունեցող`նախագահի և նրա շրջապատի համար ընդունելի պալիատիվների էությունն այն է, որ Հայաստանի խիստ լարված ներքին իրադրության և արտաքին ճնշման պայմաններում լավագույն ելքը կարող է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարությունը դառնալ: Երկրում իշխանության զավթմանը ձգտող զանազան քաղաքական ուժերը լիակատար խառնաշփոթի պայմաններում պետք է ժողովրդի վստահությունը վայելող մարդկանցից կազմված կառավարություն ստեղծեն: Այդ պատճառով նման պայմաններում կարելի է և պետք է հենվել բացառապես սեփական երկրի վրա:

 

Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերը, մասնավորապես`ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումները, համապատասխանում են հայկական պետականության առջև ծառացած իրական մարտահրավերներին:

 

Սկսենք այն բանից, որ հայ հասարակությունն ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումների հետ որևէ  կապ չունի: Հիստերիայով համակված են միայն կառավարող դասը և գլխավոր կարկանդակի կտորների հավակնորդները: Հասարակությունն այդ ամենին միանգամայն ադեկվատ է արձագանքում: Պարզապես ադեկվատ ձայները խլանում են են նույն կառավարող դասի կողմից կառավարվող ԶԼՄ-ների ձայների բազմության մեջ: Իսկ կատարվածի էությունն այն է, 100 տարի առաջ մենք կորցրել ենք հայրենիք և հայրենակիցներ: Ըստ որում`ոչ միայն մահացածներին, այլ նրանց, ովքեր իսլամ են ընդունել, փոխել ազգանունները, բայց այդպիսով պահպանել իրենց կյանքը: Վաշինգտոնյան գնահատակաների համաձայն, այդպիսիք Թուրքիայում այսօր 8-ից մինչև 10 մլն են: Եվ նրանցից շատերը պատրաստ են վերադառնալ իրենց արմատներին:

Դեռ 4 տարի առաջ ամերիկացիները փորձել են պարզել, թե ինչպես է Երևանը վերաբերում Արևմտյան Հայաստանի տարածքում բազմամիլիոն ՙՀայաստանի իսլամական հանրապետության՚ հռչակմանը: Այդ ամենը տեղավորվում է ՙՀայոց հարցը՚ միջազգային օրակարգ մտցնելու ձգտման մեջ`արտաքին ուժերի կողմից այն օգտագործելու նպատակով: Հայրենիքից և հայրենակիցների բացի, հայերը կորցրել են որպես մեկ ամբողջություն`հայ ժողովուրդ, կոչվելու իրավունքը`թեկուզ երեք տարբեր կայսրության տարածքում բնակվող: Եվ այսօր հայության տարբեր օջախներում լրջորեն քննարկվում է հարցը`արդյո՞ք մենք պետք է փորձենք վերականգնել այդ ամբողջությունը, որը կարող է զարգացման միանգամայն այլ մակարդակի դուրս բերել մեզ:

 

Համահայկական հռչակագիրն ինչ-որ կերպ արտացոլու՞մ է այդ հարցերը:

 

Համահայկական հռչակագիրը բոլոր այդ հարցերը շատ մակերեսային է արտացոլում, մինչդեռ այսօր այդ ամենը պետք է խիստ առարկայական արտացոլվի: 2015 թ. ապրիլի 24-ը պետք է բոլոր հայերի միասնության օր դառնա`որպես մեկ ժողովուրդ`թեկուզ տարբեր պետությունների սահմաններում բնակվող: Իսկ այն, ինչ պատրաստվում է մեր իշխանությունների կողմից ապրիլի 24-ին, ծառայում է ոչ թե հայության շահերին, այլ որոշակի արտաքին ուժերի, որոնք շահագրգռված են Ցեղասպանությունը ճանաչելու Հայաստանի`Թուրքիային ուղղված մշտական պահանջով: Մինչդեռ վաղուց ժամանակն է, որպեսզի հայությունը դադարի համաշխարհային քաղաքականությունում ուրիշի շահերը ձևավորող դեկորի դեր խաղալ:

 

Համաձայն եմ, բայց հայ հասարակությունն անտարբերություն է ցուցաբերում նույնիսկ մեր երկրի շուրջ սեղմվող տնտեսական օղակի առնչությամբ...

 

Վերջին 25 տարում հայ հասարակությունն արդարության համար մշտական պայքարի մեջ է գտնվում: Քաղաքական մեռած դաշտի հետ որևէ հույս կապել պետք չէ, քանի որ քաղաքական գործիչները կարող են միայն գլուխ խոնարհել Սերժ Սարգսյանի առջև`ակնկալելով, որ վերջինս մեկ-երկու կբաշխի ապագա խորհրդարանում, որպեսզի նրանք կարողանան մի քանի փշրանք փախցնել ազգային կարկանդակից: Գող լինելն ամոթ չէ, ամոթ է հիմար լինելը: 2007 թվականին Հայաստանի ողջ ռուսամետ քաղաքական ընտրախավին գրեթե նույն խոստումները տվեցին ռուսական դեսպանատանը: Արդյունքում նրանք ընտրությունների գնացին առանձին-առանձին, ինչից հետո բոլոր կեղտի մեջ հայտնվեցին ռուս ծախու պաշտոնյաների կողմից: Եվ դրանից հետո ընդամենը մեկ ամիս առաջ նրանք օգնեցին նույն կերպ վարվել ՙբարգավաճների՚ հետ:

Ինչ վերաբերում է Մոսկվայի արձագանքին Գագիկ Ծառուկյանի վայրիվերումների առնչությամբ, կարծում եմ, ռուսների հիմարությունն աստիճանաբար նահանջում է, և իրենք սկսում ենք հասկանալ`ով ով է: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի քաղաքական ընտրախավում ռուսամետ ոչինչ չկա: Այդ պատճառով Մոսկվայում ուղղակի որոշել են չխանգարել Սերժ Սարգսյանին`կործանել Գագիկ Ծառուկյանին: Ելնելով դրանից`ռուսներն աստիճանաբար սկսում են գիտակցել թեկուզ ինչ-որ կերպ հայ ժողովրդի հետ շփվելու անհրաժեշտությունը: Իսկ ապրիլի 24-ին Երևան այցելելու Վլադիմիր Պուտինի մտադրությունը և ռուսական դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասեր անցկացնելու որոշումն այդ ուղղությամբ արված քայլ է:

 

Միայն 2015 թ. հունվար-մարտին ԼՂՀ Պաշտպանության բանակի և Հյաաստանի Զինված ուժերում 20 միջադեպի հետևանքով 26 զինծառայող է մահացել: Չե՞ք կարծում արդյոք, որ ժամանակն է խոսելու դիվերսանտների կողմից մեր զինվորների մահվան համար պատասխանատվության մասին: Եվ ինչպիսի՞, ամենից առաջ, քաղաքական միջոցներ կարելի է ձեռնարկել կրտսեր Ալիևին հանդարտեցնելու համար:

 

Հայ զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դիվերսիաները տեղավորվում են ցեղասպանությունների օրինականացման տրամաբանության մեջ`որպես աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործիք արդի աշխարհում: Այսինքն`Հայոց ցեղասպանությունը պատմության դարակում դնելով`կարելի է ՙիլիպներ՚ ստեղծել, նոր ցեղասպանություններ գործել, ներխուժել Իրաք, Սիրիա, ոչնչացնել ում ասես, ինչպես ասես: Եվ հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում դիվերսիաները տեղավորվում են հենց այդ տրամաբանության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը գործի է դրվել որպես այս կամ այն հարցի լուծման գործիք: 1993 թվականին մենք Հեյդար Ալիևի հետ միասին մշակել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը: Ծրագրի էությունն Ադրբեջանի և Վրաստանի կոնֆեդերացիայի, իսկ հետագայում կոնֆեդերատիվ Հարավային Կովկասի ստեղծման մեջ էր: Այլ կերպ ասած`Կովկասի խնդիրը պետք է լուծեր ինտեգրումը: Սակայն, հաշվի առնելով, որ այդ ծրագրերը մշակվել են առանց գլոբալ ուժերի`ի դեմս ԱՄՆ-ի`վերջիններս  Երևանին և Բաքվին առաջարկել են հրաժարվել այդ գաղափարից`խոստանալով տարածաշրջանում խաղաղության հաստատել իրենց ուժերով:

 

Մենք ստիպված կանգնեցրել ենք գործընթացը: Ալիևը, ԵԱՀԿ Մինսկի խմբից արդյունքների չսպասելով, ստիպված վերսկսել է ռազմական գործողությունները: Ամենամեծ կորուստները հակամարտության կողմերը կրել են տարածաշրջանում խաղաղության հաստատման Վաշինգտոնի առաքելության սկսումից հետո: Դրան հաջորդել է 1994 թ. հրադադարը, որը 20 տարի շարունակ մշտապես խախտվում է և երկուստեք նոր զոհերի հանգեցնում:

 

Այդ ամենն անցյալում էր: Արդյո՞ք նման ուղիներ կան այսօր:

 

Այսօր մենք նույն վիճակում ենք, ինչ Վրաստանը, Ադրբեջանը, այսինքն`իսպառ զրկված սեփական կամքից ու մտածողությունից, մենք հասկացել ենք, որ հարևանությամբ թշնամական Ադրբեջան ունենալը կատարյալ հիմարություն է,

Այդ մարդկանց լուսնի վրա չենք վերաբնակեցնի`նույնիսկ գրավելով ողջ Ադրբեջանը: Հետևաբար`միակ բաղադրատոմսը խաղաղություն է: Բայց ոչ թե խաղաղություն այն անհեթեթությունների հիման վրա, որոնք մեզ այսօր առաջարկում են`մադրիդյան սկզբունքների տեսքով, այլ`հայեցակարգային այլ մոտեցումների`հիմնված, անշուշտ, միջազգային իրավունքի վրա:

Նման մոտեցումներից մեկն Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիների`Բաքվից և Ադրբեջանի այլ տարածաշրջաններից փախստականների լիակատար իրավունքն է`վերաբնակվել տարածքներում, որոնք Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օրինակով անվանում է ՙանվտանգության գոտի՚: Մինչդեռ ՄԱԿ-ը ֆինանսավորում է կես միլիոն փախստական հայերի բնակեցման նախագծեր Երևանում, Մոսկվայում, Նյու Յորքում,  ուր ասես, բայց ոչ միայն այդ տարածքներում, որոնց իրենք հավակնում են`միջազգային իրավունքին համապատասխան: Ավելին, International Crisis Group-ը մշակել է մինչ այժմ Հայաստանի ղեկավարության  կողմից օգտագործվող ռասիստական առաջարկներ, որոնք արգելում են Ադրբեջանից փախստականներին բնակեցնել իրենց սեփական տարածքներում: 

Այդ ամենն արվում է բացառապես մեկ պատճառով: Այդ տարածքը պետք է Իլհամ Ալիևի քթի տակ կախված մնա`մնալով մշտական լարվածության աղբյուր և արհեստականորեն պահպանելով պատերազմի վիճակը: Ընդհանուր առմամբ 1988 թվականից ի վեր Ադրբեջանից վտարվել է մինչև 700 հազար բնիկ բնակիչ`հայեր, ասորիներ, թալիշներ, վերջապես, ադրբեջանցիներ: Եվ միայն այդ մարդիկ իրավունք ունեն այդ տարածքներում այս կամ այն կերպ իրենց հնարավոր գոյության վերապահում անել: Այդ ամենն, իհարկե, որպես աբստրակցիա է հնչում, բայց այնքան ժամանակ, քանի դեռ դրա մասին չեն սկսել խոսել: Եվ դա քաղաքական ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման բազմաթիվ տարբերակներից մեկն է միայն:

 

Իսկ ի՞նչ կասեք հակառակորդին խաղաղության պարտադրման ռազմական միջոցների մասին:

 

Բաքվի սադրիչ քաղաքականության հակազդման ռազմական մեթոդներ, օրինակ`հակադիվերսիոն խմբեր, անշուշտ, գոյություն ունեն: Այնուամենայնիվ,մեզ անհրաժեշտ է ոչնչացնել ոչ թե երկրորդական մեղավորներին`դիվերսանտներին, այլ գլխավոր`տարածաշրջանի գազատարները և նավթամուղները: Հենց դրանք են հանդիսանում մեր տղաների սպանությունները համաշխարհային տիրակալների հետ կապող միջանկյալ օղակները: Հետևաբար`հենց այդ խողովակաշարերի պայթյունը կամ դրա սպառնալիքը կարող է ստիպել նրանց կանգնեցնել զինվորների ոչնչացման մեքենան, կարևոր չէ`հայ, թե ադրբեջանցի:

 

Դուք, իրո՞ք, գտնում եք, որ մեր ղեկավարությունը կարող է ՙմարսել՚ նման գործողությունները:

 

Ժամանակնին Հայաստանում կային կառույցներ, որոնք հաշտ չէին վերջինիս ղեկավարության հետ`ՙԴաշնակցություն՚, ԱՍԱԼԱ և այլն: Ավելի ճկուն Նահանգների հետ, օրինակ, այսօր հաշտ չէ ՙԻսլամական պետությունը՚... Հավատացնում եմ ձեզ, եթե մենք սովորենք աշխատել ԻՊ հետ այնպես, ինչպես աշխատում են Նահանգները, ադրբեջանական խողովակաշարերը կպայթեցնի ՙԻսլամական պետությունը՚:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան