Ուրբաթ, 15 Մայիսի 2015 08:39

Ստեփանյան Դավիթ

Իլգար Վելիզադե: Ադրբեջանում ապակառուցողական սցենարների իրականացման հեռանկարը Բաքվին և Մոսկվային միավորող գործոններից մեկն է

Իլգար Վելիզադե: Ադրբեջանում ապակառուցողական սցենարների իրականացման հեռանկարը Բաքվին և Մոսկվային միավորող գործոններից մեկն է

 

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող են լինել ՙԱրևելյան գործընկերության՚ Ռիգայի գագաթնաժողովից Հայաստանի և Ադրբեջանի սպասումները`երկու երկրների արտաքին քաղաքական կողմնորոշման լույսի ներքո:

 

Դատելով Ռիգայի գագաթնաժողովի կազմակերպիչներից ստացված տեղեկատվությունից` ընդհանուր հարցերից և թեմաներից բացի, կքննարկվեն մասնակից պետությունների հետ ԵՄ փոխգործակցության ծրագրերը: Ըստ երևույթին, Վիլնյուսի գագաթնաժողովի դասերը շատ լավ յուրացվել են Բրյուսելի կողմից, և այժմ ՙԱրևելյան գործընկերության՚ անդամ երկրների հետ ԵՄ ասոցացման համաձայնագրի արագացված կնքում եվրոպական դիվանագիտության օրակարգում չկա: Փոխարենը պետք է սպասել յուրաքանչյուր առանձին երկրի հետ անհատական գործընկերության ծրագրի իրականացում, որն այդ թվում հաշվի կառնի վերջիններից կողմից իրականացվող արտաքին քաղաքական ուղեգծի առանձնահատկությունները: Որքանով հայտնի է, Հայաստանի հետ ԵՄ համագործակցությունում գերակա են քաղաքական բնույթի հարցերը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, առաջին հերթին առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում փոխգործակցության հարցերն են: Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանին առնչվող համաձայնագրերում տնտեսական, իսկ Ադրբեջանի հետ համաձայնագրերում`քաղաքական բաղադրիչներ չեն լինի: Բայց բոլորը շատ լավ հասկանում են, թե որոնք են հիմնական գերակայությունները:

2015 թ.Ադրբեջանում տիրող իրավիճակի, լրագրողների, ՈԿԿ ներկայացուցիչների ձերբակալությունների առնչությամբ ԱՄՆ քննադատությունն զգալիորեն խստացել է`նույնիսկ 2014 թվականի համեմատ: Իրականում ինչո՞վ է դա պայմանավորված`հաշվի առնելով, որ նման մասշտաբի քննադատություն հարևան Հայաստանի և Վրաստանի հասցեին չի հնչում:

Կարծում եմ`ձեր հարցում որոշակի պատասխան կա: Շատ դիտորդներ հակված են կարծելու, որ Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների և ազատությունների առնչությամբ ԱՄՆ քննադատությունը պատրվակ է, առավել ևս, որ հարևան երկրների իրավիճակը Պետդեպարտամենտի կողմից ընդհանրապես չի մեկնաբանվում: Սահակաշվիլիի կողմնակիցների ճնշող մեծամասնությունը, ովքեր նստած են վրացական բանտերում`որպես քաղբանտարկյալներ, թե’ ԱՄՆ, թե’ Եվրոպայի կողմից չի քննարկվում: Իսկ Հայաստանի ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների և լրագրողների նկատմամբ հետապնդումների փաստերն արտացոլված չեն իրավապաշտպան կազմակերպությունների համապատասխան հաշվետվություններում: Ակնհայտ է, որ Բաքվի վրա Վաշինգտոնի ճնշումը պայմանավորված է Ադրբեջանի քաղաքական դաշտի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ձգտմամբ: Ադրբեջանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը ո’չ արևմտամետ, ո’չ ռուսամետ արտաքին քաղաքական գիծ է որդեգրել: Նման իրավիճակը ձեռնտու չէ ԱՄՆ որոշակի քաղաքական շրջանակներին, որոնք պնդում են Բաքվի կողմից արևմտամետ ուղեգծի ընտրություն, ինչը հղի է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի հետ հարաբերությունների լուրջ վատթարացմամբ: Մոսկվայում և Թեհրանում դա շատ լավ հասկանում են, այդ պատճառով բարեհաճորեն են վերաբերում իրենց համար թշնամական  վարքագծից զերծ մնալու Բաքվի ցանկությանը`ի տարբերություն Վաշինգտոնի, որի քաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչներ համառորեն չեն ցանկանում հաշվի առնել Ադրբեջանի շահերը, ինչը հանգեցնում է շահերի բախման:

Փորձագիտական մակարդակով Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ջերմացումը Բաքվում իշխանափոխության Վաշինգտոնի ձգտմամբ պայմանավորող կարծիք կա: Ի՞նչ կարծիք ունեք այդ առնչությամբ...

 

Ռուսական վեկտորը Բաքվի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է`հիմնված Ռուսաստանի հետ փոխադարձ շահերի վրա: Մոսկվան և Բաքուն հասկանում են, որ ցանկացած լուրջ ճգնաժամ ռուս-ադրբեջանական հարաբերություններում անդառնալի հետևանքներ կունենա ինչպես երկու երկրների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Այսօր ավելի շուտ խոսքը վերաբերում է ոչ թե այդ հարաբերությունների ջերմացմանը, այլ`վերաֆորմատավորմանը: Այդ գործընկերության հիմք հանդիսացող`ՙՆերդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին՚ համաձայնագիրը, գործընկերային համաձայնագրերը ՙՌոսնեֆտի՚ և SOCAR-ի միջև, բազմամիլիարդ պայմանագրերը ՙՌոսօբորոնէքսպորտի՚ հետ ընդունվել են վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում: Այդ ժամանակաշրջանում զգալի առաջընթաց է ձեռքբերվել Կասպից ծովի քաղաքական-իրավական կարգավիճակի որոշման շուրջ բանակցություններում:  Ադրբեջանի կողմից Հարավային գազային միջանցքի ռազմավարության իրականացումը նույնիսկ այդքան համառ արգելքի չի արժանանում Մոսկվայի կողմից, ինչպես մի քանի տարի առաջ էր: Կողմերը հասկանում են, որ գործնական շահերը կարող են նաև չհամընկնել, բայց ռազմավարական տարաձայնություններ թույլ տալ չի կարելի: Ադրբեջանի նկատմամբ գործող ԱՄՆ Սենատի 907-րդ ուղղումը, ինչը լրջորեն սահմանափակում է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները, թույլ չի տալիս խոսել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններին համանման հարաբերությունների մակարդակի մասին:

 

Ձեր կարծիքով, ՌԴ և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման ի՞նչ օբյեկտիվ հեռանկարներ կան այսօր:

 

Ադրբեջանին և Ռուսաստանին մոտեցնում են ոչ միայն ընդհանուր շահերը, այլ նաև ռիսկերը, ինչի վկայությունը վերջերս Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցն էր Բաքու: Աճող սպառնալիքը միջազգային այնպիսի ահաբեկչական կառույցների կողմից, ինչպես`Ալ-Քաիդան և ՙԻսլամական պետությունը՚, քաղաքական իրավիճակի ապակայունացման վտանգը Կասպից ծովի տարածաշրջանում, Ադրբեջանում ապակառուցողական ներքաղաքական սցենարների իրականացման հեռանկարը միավորող գործոն է Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության ընթացիկ գերակայությունների ընտրության հարցում: Երկեւ երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարային ծրագրերի իրականացումը նույնպես փոխգործակցության հիմնական տարր է:

 

Ռուսաստանի նկատմամբ իր տնտեսական պատժամիջոցներով և Թուրքիայի նկատմամբ զսպման քաղաքականությամբ Արևմուտքը և, մասնավորապես, ԱՄՆ-ը, ըստ երևույթին, այդ երկրներին դրդում են ավելի սերտ միության: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է ռուս-թուրքական հարաբերություններում առկա իրավիճակը:

 

Ռուս-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային քաղաքականության միանգամայն ինքնաբավ ուղղություն են: Դրանք այդքան զգալի կախված չեն Արևմուտքի ազդեցությունից, միաժամանակ բավականաչափ ենթակա են կախվածության տարածաշրջանային քաղաքական և տնտեսական անվտանգության խնդիրների առնչությամբ Անկարայի և Մոսկվայի հայացքներից: Ռուսաստանի և Թուրքիայի սիրիական և հայկական օրակարգերը, որոնց առնչությամբ վերջիններս լուրջ տարաձայնություններ ունեն, կարող են առավել զգալի ազդեցություն ունենալ համագործակցության ընթացիկ գերակայությունների վրա, քան Կիպրոսի և Ուկրաինայի խնդիրների առնչությամբ Արևմուտքի և իրենց միջև հակասությունները: Մինչ այժմ Անկարան և Մոսկվան ձգտել են խուսափել խնդրահարույց թեմաներից`հանուն գործնական նշանակության խնդիրների լուծման: Սակայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Երևան կատարած այցը և այնտեղ նրա ելույթը բացասաբար են ազդել երկու երկրների փոխհարաբերությունների վրա:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում, ժամանակը ցույց կտա: Բայց այսօր արդեն պարզ է, որ եթե Թուրքիան և Ռուսաստանը, իրոք, ձգտեն խուսափել այսուհետև նման սցենարներից, ապա պետք է համապատասխանեցնեն տասնյակ միլիարդ դոլարներով չափով իրական շահերը տարածաշրջանային քաղաքականության` իրենց համար սկզբունքային հարցերի առնչությամբ մոտեցումների հետ:

 

Ի՞նչ դեր եք հատկացնում իսլամական գործոնին և, մասնավորապես, ՙԻսլամական պետության՚ գործոնին Ադրբեջանում:

 

Եթե ավելի ստույգ լինենք, ռադիկալ իսլամիստները և ավանդական իսլամական արժեքները գործնականում անհամատեղելի են: Արմատական հայացքներ ունեցողները մզկիթներից դուրս են գտնվում, քանի որ իսլամական ավանդական նորմերի և սկզբունքների կողմնակիցների անհաշտ թշնամիներ են: Թեև իսլամական գործոնն ադրբեջանական քաղաքականությունում առկա է, դրա դերը և նշանակությունը խիստ չափազանցել պետք չէ:

Տվյալ դեպքում Ադրբեջանը բախվել է դրսի ուժեղ ազդեցությանը, քան ինչ-որ ներքին գործընթացների: Ադրբեջանցիները հիմնականում շիիթներ են, մինչդեռ արտերկրից գործակալները փորձում են սալաֆիզմի գաղափարներ սերմանել հավատացյալների շրջանում: Այդ իսկ պատճառով այդ գործընթացն Ադրբեջանում զգալի բարդություններով է ընթանում, ինչը չի դիտվում երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը սունիներ են:

 

ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ Լոզանի համաձայնագրերը, ըստ երևույթին, նոր խաղացող մտցրեցին գլոբալ խաղում`ի դեմս Իրանի: Ինչպե՞ս եք պատկերացնում Թեհրանի հեռանկարները գլոբալ և, գլխավորը, տարածաշրջանային խաղում:

 

Իրանը հզոր տարածաշրջանային տերություն է` ցանկացած դասավորության դեպքում, և անհնար է դա հաշվի չառնել: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման պայմանով այդ երկիրը կվերադառնա մոտավորապես իր զարգացման այն փուլին, որը գոյություն ուներ Հաթամիի նախագահության օրոք: Ըստ էության, Ռոուհանին Հաթամիի վարքագծի շարունակողն է, ոչ մեծ սրբագրումներով, որոնք հաշվի են առնում առկա իրողությունները:

Իրանի ներքին քաղաքականությունում առաջիկա տարիներին կդիտվի գոյություն ունեցող վարչակարգի հետագա հետևողական ազատականացում: Մինչդեռ արտաքին քաղաքականությունում Թեհրանը կձգտի պահպանել ինքնուրույն վարքագիծ, լուծելով ընթացիկ հարցերը, հենվելով սեփական շահերի վրա` սակայն առավելագույնս հաշվի առնելով իր արտաքին քաղաքական գործընկերների շահերը` լինեն Արևմուտքի երկրները կամ Ռուսաստանը: Հակառակ տարածված կարծիքի` Թեհրանը շահագրգռված է արևմտյան երկրների հետ համագործակցությամբ, գիտակցելով, որ դա է պահանջում իրական քաղաքականությունը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը, որպես բնական գործընկեր, Իրանի համար բնական դաշնակից և, միաժամանակ, բնական մրցակից է Արևմուտքի հետ հարաբերություններում: Այդ պատճառով Թեհրանում ակնկալում են նուրբ դիվանագիտական խաղ, եթե ընտրենք հենց այդ տերմինը, որպեսզի իրենց համար շահավետ լույսի ներքո բազմաքայլ աշխարահքաղաքական կոմբինացիաներ իրականացվեն, որոնք կարող են ամրապնդել նրա վիճակը տարածաշրջանի և աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Իսկ, ահա, թե արդյոք այդ խաղը Թեհրանի համար ցանկալի արդյունք կտա, մենք  կարող ենք դատել միայն ըստ իրավիճակի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ