Arminfo.info


 Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2016 06:56

Степанян Давид

Ժիրայր Սեֆիլյան. Վերջապես պետք է հասկանանք, որ օտար կայսրություների բախումներից մենք չենք կարող օգուտ ունենալ

Ժիրայր Սեֆիլյան. Վերջապես պետք է հասկանանք, որ օտար կայսրություների բախումներից մենք չենք կարող օգուտ ունենալ

Տարածաշրջանի հարևան և ավելի լայն շրջանակի երկրներում առկա ներքաղաքական և սոցիալ-տնտեսական անկայունության ֆոնին Հայաստանում կարծես թե պահպանվում է վերջին տարիների «կայուն լճացումը»: Դա իշխանության գործողությունների արդյունք է, թե՞ պարզապես երկիրը լողում է ընթացքին հանձնվածի վիճակում:

 

Կարծում եմ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները հիմնականում մեր օգտին են: Այդ համատեքստում աշխարհի առջև Իրանի բացվելը և Արևմուտքի հետ դրական առումով նրա հարաբերությունների արմատական փոփոխությունը, զուգադրվելով մոնոէթնիկ լինելու շնորհիվ մեր երկրի ներքին կայունության հետ, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում այսօրվա աղետալի վիճակից դւորս գալու և մեր ազգային կենսական շահերն իրացնելու համար: Եթե այսօրվա ապազգային և հանցավոր վարչախմբի փոխարեն մենք ունենայինք ազգային շահերով առաջնորդվող կառավարություն, Հայաստանը կարճ ժամանակում թռիչքային զարգացում կապրեր: Մինչդեռ այսօրվա վարչախումբը չի կարողանում և ցանկություն էլ չունի հանդես գալու որպես ինքնուրույն դերակատար և երկիրը զարգացնելու փոխարեն զբաղված է նրա մարդկային և նյութական ռեսուրսների թալանով: Իսկ նման պայմաններում արտաքին բարենպաստ հանգամանքները և մոնոէթնիկության առավելությունները կայուն զարգացման փոխարեն ընդամենը կարող են ապահովել այդ ճահճային վիճակի կայունությունը:Ասվածից կարող ենք եզրակացնել, որ ռազմավարական հեռանկարի առումով երկիրը հանձնված է իրադարձությունների ընթացքին: Իսկ նման իրավիճակը շատ վտանգավոր է, որովհետև մեր ինքնուրույնությամբ շահագրգռված արտաքին հզոր ուժերը չեն կարող հավերժ սպասել, թե մենք երբ ենք ի վերջո ինքնուրույն դերակատար դառնալու: Նրանք կսպասեն ևս ինչ որ կարճ ժամանակ, որից հետո կփոխեն իրենց մոտեցումները և այլ լուծումներ կգտնեն, ինչը մեզ համար կարող է կործանարար լինել:

 

Տեղավորվո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը բացառապես խորհրդարանական ընտրություններին հանրապետականների պատրաստության տրամաբանության մեջ: Թե՞ իշխող վերնախավը վերջապես հասկացել է, որ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, աճող արտագաղթը և ազգային անվտանգության այլ սպառնալիքները կարող են հանգեցնել իշխանության կորստի:

 

Սերժ Սարգսյանի ելույթն ուներ երկու լսարան: Առաջինը իր ենթակա շրջանակն էր: Նա ուզում էր ամեն գնով ապացուցել, որ ինքն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին և հավերժ մնալու է իր դիրքում: Երկրորդ լսարանն այն արտաքին ուժերն էին, որոնց հետ նա փորձում է լեզու գտնել իր կառավարումը երկարաձգելու նպատակով: Նա այդ արտաքին ուժերին փորձում էր համոզել, որ իրեն հնարավորություն տան մնալու, հասկացնելով, որ եթե պետք լինի, հենց ինքը հեղափոխություն կանի: Անշուշտ, այս երկու լսարաններին ուղղված ուղերձներն էլ անհիմն են և անիրականանալի:  Երկրի առջև ծառացած և օրեցօր աճող արտաքին և ներքին մարտահրավերներն անհաղթահարելի են Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի համար:

 

Հանրապետականները, դատելով Սերժ Սարգսյանի նույն ելույթից, ակտիվորեն զբաղված են սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելով: Համանման փոփոխություններ կատարելու ուղերձներ են ստացվում նաև Ստեփանակերտից: Տպավորություն է առաջանում, որ իշխանությունը, զբաղված լինելով բացառապես իր ներքին դիրքերի ամրապնդմամբ, ընդհանրապես չի մտածում անընդհատ աճող արտաքին սպառնալիքներին դիմակայելու մասին՝ ամբողջությամբ ապավինելով արտաքին ուժերին, առաջին հերթին՝ Ռուսաստանին: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը նման իրավիճակի վերաբերյալ:

 

Այո, անհայտ է, որ սահմանադրական հեղաշրջման նույն սցենարն իրականացնելու են նաև Ստեփանակերտում, քանի որ ստեփանակերտյան վարչախումբը երևանյանի մասնաճյուղն է: Համամիտ եմ հարցադրման գնահատականի հետ, որ նրանք երկրի ներսում միայն իրենց դիրքերի ամրապնդման մասին են մտածում, իսկ արտաքին հարցերում ամբողջությամբ ապավինում են արտաքին ուժերին:

 

Մինչև 2017 թ. ընտրություններ մնացել է մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ: Եվ, հաշվի առնելով, որ Սահմանադրության փոփոխության շնորհիվ իշխանությունը վերացրեց նախագահի ինստիտուտը, դրանք վճռորոշ նշանակություն են ունենալու առաջիկա տարիների քաղաքական ներկապնակի ձևավորման գործում: Այս համատեքստում ինչպիսի՞ քայլեր և ո՞ր ուժերի հետ համագործակցությամբ է նախատեսում իրականացնել Ձեր համակարգած շարժումը:

 

Մենք աշխատում ենք իրական ընդդիմադիր ուժերին համախմել մինչ 2017 թվականը՝ նպատակ ունենալով երկրում իրականացնելու քաղաքական տրանսֆորմացիա: Որպես դրա միակ հնարավոր տարբերակ ենք համարում խաղաղ անհնազանդության ձևով ժողովրդական ընդվզումը: Քաղաքացիները պետք է այնպիսի ճնշում գործադրեն վարչախմբի վրա, որ նա ստիպված լինի հեռանալ: Բռնապետները ընտրություններով չեն գալիս և ընտրություններով չեն հեռանում:

 

Այսօր Սիրիայում և նրա շուրջը տեղի ունեցող հակամարտության մեջ խրվել են մի քանի երկիր, ինչպես նաև նկատելի է դրանց քանակի և հակամարտության թեժացման միտում: Ձեր կարծիքը այդ հակամարտության պատճառների, նպատակների և հեռանկարների մասին:

 

Այդ հակամարտության պատճառը աշխարհի բազմաբևեռացումն է և այդ ձևաչափի մեջ ուժային կենտրոնների միջև մրցակցությունը: Մրցակցող ուժերը փորձում են վերաձևել ուժերի նախկին հարաբերակցության ժամանակ ձևավորված վիճակը:  Տրոհվելու են շատ պետություններ և նորերն են ստեղծվելու: Դժբախտաբար, այս ամենը դեռ երկար է տևելու, ուստի մենք օր առաջ պետք է ազգային պետություն ունենանք, որպեսզի գալիք փոփոխությունները նպաստավոր լինեն մեզ համար: Հակառակ պարագայում հարյուր տարի առաջվա պատմությունը կարող է կրկնվել:

 

Հայաստանն ուղիղ գծով բավականին մոտ է գտնվում Մեծ Մերձավոր Արևելքի անկայության էպիկենտրոնին: Ձեր կարծիքով Սիրայում, Իրաքում և այլ հարակից տարածքներում առկա քաոսը սպառնալի՞ք է արդյոք Հայաստանի համար և կարո՞ղ է արդյոք այդ անկայությունը տեղափոխվել Հարավային Կովկաս:

 

Այո, սպառնալիք է և կարող է տեղափոխվել դեպի Կովկաս: Իհարկե, այս սպառնալիքն առաջին հերթին վերաբերում է Հյուսիսային Կովկասին:

 

Ռուսաաստանը շարունակում է հզորացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում գտնվող իր 102-րդ ռազմակայանումԱրդյո՞ք  դա պայմանավորված է Թուրքիայի հետ դիմակայության աճմամբ թե այդ գործընթացն ունի այլ օբյեկտիվ ռազմաքաղաքական պատճառներ: Խորացող ռուս-թուրքական դիմակայության պայմաններում որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի շահերին:

 

Ռուսաստանյան ռազմակայանի առկայությունն այնպիսի ժամանակ, երբ Ռուսաստանը ռազմական մեթոդներով պայքարում է տարածաշրջանում արմատացած միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ, մեր երկիրը դարձնում է թիրախ: Ուստի այդ ռազմակայանի առկայությունը վտանգ է ստեղծում Հայաստանի համար: Օրեր առաջ ուշագրավ հայտարարություն արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան՝ բացահայտ կերպով հաստատելով, որ ռուսաստանյան ռազմակայանի նպատակը Թուրքիան չէ: Կարծում եմ, որ նա ավելի ազնիվ է, քան ռազմակայանի վերաբերյալ միջազգային պայմանագրերը: Իրականում այդ ռազմակայանը ծառայում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության ապահովմանը: Այսօր որոշ շրջանակներ քննարկում են ռուս-թուրքական հավանական բախման հետ կապված հայկական շահերի իրացման նոր հնարավորությունների առաջացման հեռանկարը:  Սա շատ վտանգավոր միտում է: Մենք նախկինում այս խայծը մի քանի անգամ կուլ ենք տվել և ծանր կորուստներ ենք կրել: Վերջապես  պետք է հասկանանք, որ օտար կայսրություների բախումներից մենք չենք կարող օգուտ ունենալ: Վերջ ի վերջո ամեն ժողովուրդ ինքը պետք է տեր կանգնի իր Հայրենիքն: Մինչդեռ օտար կայսրություններին ապավինելու դեպքում կվերածվենք մանրադրամի և եղածն էլ կկորցնենք, ինչի ապացույցը անցած 200 տարվա պատմությունն է: Մինչ օրս տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմների հետևանքով, անկախ այն հանգամանքից, թե որ կողմն է հաղթել, հայությունը չի օգտվել: Ընդհակառակը՝ պատերազմը տեղի է ունեցել մեր Հայրենիքում՝ մեր հողերի, արյան և կենսական շահերի հաշվին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասին
Հայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտինՀայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտին
Հայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանըՀայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին