Ուրբաթ, 4 Մարտի 2016 05:11

Степанян Давид

Գրիգորի Տիշչենկո. Հակահարված ստանալով Սիրիայում՝ ԴԱԻՇ գրոհայինները լիովին կարող են հայտնվել նաև ղարաբաղյան հակամարտության գոտում

Գրիգորի Տիշչենկո. Հակահարված ստանալով Սիրիայում՝ ԴԱԻՇ գրոհայինները լիովին կարող են հայտնվել նաև ղարաբաղյան հակամարտության գոտում

Ռուս-թուրքական դիմակայությունն արդեն հանգեցրել է Մոսկվայի պայմանագրի չեղարկման վերաբերյալ առաջարկությունների և Անկարայի կողմից Քյուչուկ Քայնարջայի հաշտության պայմանագրի պայմաններից հրաժարման: Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկարներ ունի այդ ՙպայմանագրերի պատերազմը՚՝ հաշվի առնելով Էրդողանի հետ ուղղակի բանակցությունների գնալու ՌԴ նախագահ Պուտինի մերժումը:

 

Մոսկվայի և Քյուչուկ Քայնարջայի պայմանգրերն արդեն բավակաչափ հնացել են և շատ բանով հակասում են առկա իրողություններին: Սակայն, ինձ թվում է, որ դրանք առայժմ կպահպանվեն, քանի որ դրանցում շոշափվում են տարածքային սահմանների հարցեր, որոնք ամենասուրն են բոլոր ժամանակներում: Այդ երկու պայմանագրերի չեղարկումը ներկայիս լարված իրադրությունում կարող է միայն սրել իրավիճակը տարածաշրջանում, ինչը հազիվ թե բխում է հենց նույն Հայաստանի շահերից, հաշվի առնելով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ես հասկանում եմ հայ ժողովրդի զգացմունքները, սակայն պետք է սպասել իրադրության կայունացման և այն ժամանակ սառը գլխով կարելի է սկսել ինչ-որ բան քննարկել և ինչ-որ ուղղությամբ ընթանալ: Իմ կարծիքով, «պայմանագրերի պատերազմնե  ավարտված է, կարող են լինել միայ առանձին «խայթոցներ՚: Եթե խոսենք Էրդողանի հետ բանակցությունների մասին, կարծում եմ, Թուրքիայի նախագահի հետ շփումները հնարավոր կլինեին, եթե նա ներողություն խնդրեր խոցված ռուսական «Սու-24Մե ռմբակոծիչի համար: Ընդ որում, նման քայլը մարտական գործողությունների պայմաններում կթողներ ոչ թե նվաստացման, այլ պարզ մարդկային ափսոսանքի և կարեկցանքի տպավորություն: Սակայն Թուրքիան, ըստ երևույթին, պատրաստ էր Ռուսաստանի նկատմամբ ագրեսիայի նման ակտի և սպասում էր հարմար առիթի: Պատահական չէ, որ Անկարան հրաժարվել է Սիրիայի երկնքում ռազմական ինքնաթիռներին առնչվող հնարավոր միջադեպերի կանխարգելման շուրջ հուշագիր ստորագրել Մոսկվայի հետ, ինչպիսն ՌԴ և ԱՄՆ միջև գործում է 2015 թվականի հոկտեմբերի 20-ից, այսինքն` դեռ մինչև ռուսական ռմբակոծիչին առնչվող միջադեպը:

 

Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը Հայաստանուն: Դա պայմանավորված է Թուրքիայի հետ դիմակայությամբ, թե՞ այդ գործընթացն այլ օբյեկտիվ ռազմաքաղաքական պատճառներ ունի:

 

Իրավիճակը տարածաշրջանում խիստ լարված է: Եվ կանխագուշակել, թե ուր կգնան Սիրիայից դուրս մղվող գրոհայինները, որտեղ կհայտնվեն՝ Լեռնային Ղարաբաղում, թե Հյուսիսային Կովկասում, շատ բարդ է: Ռուսաստանն արդեն սոցցանցերում № 1 թիրախն է հայտարարված ԴԱԻՇ համար: Թուրքիայում բացառված չէ փլուզումը և քաղաքացիական պատերազմը: Այս պայմաններում Ռուսաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ, պարտքն է՝ օգնել Հայաստանին երկու երկրների համար ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու նպատակով վերջինիս անվտանգության ամրապնդման հարցում:

 

Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և հիմա արդեն Սաուդյան Արաբյան խրվել են

քաոսով համակված Մեծ Մերձավոր Արևելքի տարածքի էպիկենտրոն հանդիսացող Սիրայի հակամարտությունում: Մինչդեռ ԱՄՆ մասնակցությունը սիրիական գործերին, որին շատերը մեղադրում են սիրիական ճգնաժամը հրահրելու մեջ, սահմանափակվում է Պետդեպարտամենտի հայտարարություններով: Արդյո՞ք տարօրինակություն չեք տեսնում այս իրավիճակում:

 

Սիրիան այդ մեծ տարածաշրջանի ողնաշարն է: ԱՄՆ արդեն վաղուց Մեծ Մերձավոր Արևելքի սահմանների վերաձևում է ծրագրում, առավել ևս, որ դրանք արհեստականորեն գծվել էին մի քանի տասնամյակ առաջ՝ առանց հաշվի առնելու ժողովուրդների բնակությանը վայրերը, կրոնական գործոնները և այլն: Տարածաշրջանի ապագա քարտեզներում, որոնք բազմիցս հրապարակվել են ԱՄՆ, Թուրքիայի և այլ երկրների վերլուծական տարբեր կենտրոնների կողմից, առկա է Ազատ Քուրդիստան, Սուննիական Իրաք և այլն: Իսկ դա օգնում է մի շարք արդիական հարցերի պատասխաններ ստանալ: Օրինակ՝ Հայաստանի համար, վերլուծաբանի խոսքով, Իրաքից հսկայական տարածքների ենթադրվող պոկումը և ՙՄիավորված՚ ադրբեջանական պետության ստեղծումը Քուրդիստանով, Ադրբեջանով և Վրաստանով շրջապատված լինելու հեռանկար կստեղծի, ըստ որում՝ առաջին երկու պետությունների բնակչությունը կկազմի շուրջ 30 մլն:

 

Մինչ վերջերս ամեն բան պլանավորված էր ընթանում: Ստեղծվել էր ԴԱԻՇ-ը, որն այդ թվում լուծում էր Վաշինգտոնի խնդիրները Մերձավոր Արևելքում, որին ակտիվորեն օգնում էին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և այլ խաղացողներ, որոնք նույնպես ակնկալում էին օգուտ քաղել Սիրիայի փլուզումից: ԴԱԻՇ-ը ՙբաժնետիրական ընկերություն է՝ մեծաթիվ ավանդատուներով՚, բայց նրանց ՙխաղը՚ խափանեց Մոսկվայի միջամտությունը: Ահաբեկիչներին սատարողների ծրագրերը ձախողվեցին՝ իրենց համար բացասական հետևանքներով. Ռուսաստանին աջակցեց Իրանը, որը չէր ցանկանում Սաուդյան Արաբիայի ուժեղացում տարածաշրջանում և մտահոգված էր իր սահմանների մոտ իրադարձությունների զարգացմամբ: Ամերիկացիներն իրենք խոստովանում են, որ միշտ լավ են հաշվարկել մարտավարական գործողությունները, բայց ոչ ռազմավարական հետևանքները, թեև նրանց աջակցում է Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը: Դրա վկայություն են Իրաքը, Աֆղանստանը, կան նաև այլ օրինակներ:  

 

Այժմ մենք տեսնում ենք տարածաշրջանում իրադրության կայունացման փորձեր՝ Ռուսաստանի և ԱՄՆ մասնակցությամբ: Վաշինգտոնը Սիրիայում իրադրության՝ Մոսկվայի հետ համատեղ կարգավորման գնաց, քանի որ իրավիճակը սկսեց դուրս գալ վերջինիս վերահսկողությունից: Նման բան հազիվ թե հնարավոր էր պատկերացնել Սիրիայում մեր ՌՏՈւ գործողությունից առաջ, երբ Միացյալ Նահանգները մերժում էին ցանկացած խաղաղարար գործընթաց: Եթե խոսենք սիրական հակամարտության կարգավորման նպատակով ԱՄՆ ցամաքային ուժերի ներգրավման մասին, կարծում եմ, մոտ ապագայում դժվար թե պետք է սպասել դա՝ հաշվի առնելով Իրաքի և Աֆղանստանի փորձը:

Չեմ կարծում, որ Խաղաղության նոբելյան մրցանակ ստացած Բարաք Օբաման կցանկանար Սպիտակ տունը լքել ոչ թե որպես խաղաղարար, այլ՝ Մերձավոր Արևելքում ևս մեկ արյունահեղության կազմակերպիչ՝ Նահանագների համար կանխատեսելի վատ հետևանքներով: Այս առումով չի կարելի հաշվի չառնել նաև ԱՄՆ-ում սկսված նախագահական մրցարշավը: Ներկայիս փխրուն հրադադարը Սիրիայում ամենից առաջ Ռուսաստանի և նրա կողմնակիցների գործողությունների արդյունք է: Հակամարտության բոլոր կողմերն արդեն հոգնել են, և նրանց դադար է պետք է՝ ուժերի վերականգնման, ստեղծված իրավիճակի գնահատման և հետագա գործողությունների ուղղության ընտրության համար: Եթե Ասադի դեմ հանդես եկող ուժերը հասկանան, որ չեն կարող հասնել իրենց նպատակներին խաղաղարար գործընթացի, Սիրիայում ազատ ընտրությունների անցկացման պայմաններում, կարող են փորձել խախտել հրադադարը, եթե բավականաչափ ուժ գտնեն իրենց մեջ: Ազգային հաշտեցման գործընթացի վերջնանպատակը Սիրայում շահագրգիռ քաղաքական բոլոր ուժերի միջև հասարակության համախմբման և խաղաղ կյանքի վերադառնալու շուրջ երկխոսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Երկրում իրավիճակի կայունացում նշանակում է՝ տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների պահպանում, իսկ դա չեն ցանկանում շատերը:

 

Ինչպե՞ս եք  պատկերացնում աստիճանաբար միջազգային մեկուսացումից դուրս եկող Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի իրական պատճառները: Ինչպիսի՞ն են այլ երկրների հաշվին դրա ընդլայնման հեռանկարները և ԱՄՆ դերն այդ դիմակայությունում:

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի հիմնական պատճառը տարածաշրջանում առաջատար դիրքերի համար պայքարն է, ինչը, կարծում եմ, հեռանկարում միմիայն կուժեղանա: Իր ուժեղացմանը զուգընթաց Թեհրանն ավելի համառորեն կհայտարարի առաջատարության հավակնությունների մասին՝ այդպիսով սրելով Էր Ռիյադի հետ հակասությունները: Այդ պայքարի դրսևորումներն արդեն տեսնում ենք թե Բահրեյնում, Յեմենում, թե Սաուդյան Արաբիայում: Թեհրանի և Էր Ռիյադի առավել նկատելի դիմակայություն դիտվում է Սիրիայում, որտեղ սաուդովցիներն աջակցում են ԴԱԻՇ-ին, իսկ իրանցիները՝ Բաշար Ասադի օրինական կառավարությանը: Իսկ Իրանի և Սաուդյան Արաբիայի հակասությունների առնչությամբ Վաշինգտոնի քաղաքականությունում հստակ դիտվում է ՙկիսիր և իշխիր՚ սկզբունքը: ԱՄՆ-ը, մասնավորապես, փորձում է խաղալ այդ հակասությունների վրա և իրանկան սպառնալիքի պատրվակով իր շահերն առաջմղել Մերձավոր Արևելքում, ինչը դրսևորվում է Պարսից ծոցի միապետություններին զենքի վաճառքների ակտիվացմամբ, տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ծավալմամբ:

 

Ադրբեջանը, Հարավային Կովկասի մյուս երկրների հետ միասին, գտնվում է Մեծ Մերձավոր Արևելքի անկայունության էպիկենտրոնից մի քանի հարյուր կիլոմետր հետավորության վրա: Արդյո՞ք այնտեղ դիտվող քաոսը վտանգ է ներկայացնում Երևանի անվտանգության համար: Եթե այո, ապա ինչպե՞ս այդ քաոսը կարող է տեղափոխվել հարավկովկասյան հանրապետությունների տարածք:

 

Կարծում եմ, որ  հակահարված ստանալով Սիրիայում՝ ԴԱԻՇ գրոհայինները լիովին կարող են նաև ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնվել Թուրքիայի տարածքով, որը չի վարանում աջակցել նրանց: Չենք կարող հաշվի չառնել սեփական երկրում քրդերի հետ թուրքական իշխանությունների պայքարը, որը կարող է լուրջ դիմակայության վերաճել, հաշվի չառնել չենք կարող: Իսկ Սիրիայի հակամարտության սրացման դեպքում չի բացառվում դրա տարածումը բազմազգ Թուրքիայի տարածքում, ինչը, նրա խոսքով, չափազանց վտանգավոր է:Բացի այդ, ինչպես հայտնի է, որտեղ հակամարտություն՝ այնտեղ փախստականներ, և հավանականություն կա, որ նրանք հայտնվեն այդ թվում Հայաստանում: Կարծում եմ, որ կուժեղանա նաև Արևմուտքի կողմից Երևանի վրա ճնշումը՝ Հայաստանի ղեկավարության քաղաքականության փոփոխման, Ռուսաստանի հետ հանրապետության կապերի խզման նպատակով:

 

Թե՛ նավթի գների անկումը, թե՛ ռուբլու արժեզրկումը Սիրիայում Ռուսաստանի գործողության դադարեցման պատճառ չհանդիսացան: Ուկրաինայի շուրջ հակամարտությունում առայժմ ժամանակավոր անդորր է: Աստիճանաբար պատժամիջոցներից ազատվող Իրանի օրինակն ակնհայտորեն ցույց տվեց ԱՄՆ և Եվրոպայում իր դաշնակիցների պատժամիջոցային քաղաքականության անհաջողությունը: Ինչպես ցույց տվեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի այցը Մոսկվա, Վաշինգտոնում հասկանում են, որ Մոսկվայի հետ պայմանավորվել, այնուամենայնիվ, պետք է: Ինչպե՞ս եք պատկերացնում ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները:  

 

Ռուսաստանն ավելի ուժեց է դառնում՝ ակտիվորեն պաշտպանելով իր շահերը, որոնք երբեմն հակասության մեջ են մտնում ամերիկյան շահերի հետ: Կարծում եմ, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում էական փոփոխություններ, առնվազն առաջիկա 1,5 տարում՝ մինչև Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքականության ձևավորումը, տեղի չեն ունենա: ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կմնան, ռազմական և տեղեկատվական ճնշումը միայն կմեծանա: Դրա վկայությունը մեր սահանների երկայնքով նոր ռազմակայանների և ՀՀՊ համակարգերի տեղեկայումն է, հակառուսական հայեցակարգերի և ռազմավարությունների մշակման շարունակումն ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում:

Կարծում եմ՝ կշարունակվի Ռուսաստանի հեղինակազրկմանն ուղղված բացահայտ կեղծիքի տարածումը: Համոզված է, որ մեր երկիրը կհաղթահարկի այդ նոր մարտահրավերները: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը