Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016 16:59
Դավիթ Ստեփանյան

Ռուբեն Շուգարյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Responsibility to Protect և Remedial recognition հարթություն տեղափոխելու ժամանակն է

Ռուբեն Շուգարյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Responsibility to Protect և Remedial recognition հարթություն տեղափոխելու ժամանակն է

Արմինֆո. Նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական քաղաքականության վեկտորի իր տարբերակը՝ պայմանավորված Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայով, խոսում միջազգային իրավունքում վերջին փոփոխությունների մասին, հիմնավորում գլոբալ, աշխարհաքաղաքական միտումներին Հայաստանի արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության դոկտրինի ադապտացման անհրաժեշտությունը:

 

Որպես երկար ժամանակ ՀՀ ԱԳՆ-ում աշխատած մարդ՝ նշեք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ փոխզիջման ճանապարհին հակամարտության կողմերի հնարավոր զիջումների իրական սահմանը:

 

Կարծում եմ՝ ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցը որոշակի էվոլյուցիա է անցել, քանի որ 90-ականների սկզբին Հայաստանի հիմնական ձեռքբերումը դարձավ միջնորդության միջազգայնացումը դրա կարգավորման գործընթացում: Եվ, ի տարբերություն Վրաստանի, «որն իր տարածքում ունի երկուսուկես հակամարտություն», Երևանին հաջողվել է ղարաբաղյան հարցը դնել ԵԱՀԿ շրջանակում, ինչն այս բոլոր տարիներին, անշուշտ, նաև ուղեկցվել է անհաջողություններով և հիասթափություններով: Սակայն, ըստ էության, այն ժամանակ մեզ հաջողվեց ոչ թե  պարզապես ստեղծել բանակցային ձևաչափ, այլ ինստիտուցիոնալիզացնել ողջ բանակցային փորձը՝ դրան հաղորդելով հաշվեկշռվածություն ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների ներկայության միջոցով` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի:  Հաշվեկշռվածություն, որը պահպանվում է առ այսօր: Ասեմ ավելին, այսօր Ղարաբաղի հարցը միակ հարթակն է, որում ԱՄՆ և Ռուսաստանն առայժմ ինչ-որ կերպ համագործակցում  են: Մենք պետք է հասկանանք, որ մեծ երկրների միջև չափազանց բարդ հարաբերությունների առկայության դեպքում նրանք միշտ  կարիք ունեն մեկ-երկու հարցերի որոնման, որոնց շուրջ համագործակցում են: Հետագայում դա նրանց թույլ է  տալիս հասնել ավելի գլոբալ հարցերի  քննարկման քիչ թե շատ դյուրամարս մակարդակի: Ուստի ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար ղարաբաղյան հարցը , ի թիվս այլ հարցերի, նաև առիթ է ապագա ձևաչափերի ստեղծման համար: Հայ դիվանագիտությունը միշտ փորձել է գտնել ինչ-որ փոխզիջում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում` Ղարաբաղյան հարցը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փորձաքարի վերածումից խուսափելու նպատակով: Ընդ որում, դա միշտ չի ստացվել: Իսկ ԵՄ ներկայացնող Ֆրանսիան երկիր է, որը ցանկացած իրադրությունում միշտ ներկայացնում է ինքն իրեն:

 

Ձեր կարծիքով, արդյո՞ք Ադրբեջանի նախաձեռնած «ապրիլյան պատերազմն» ավելի շոշափելի, քան 800 հա չեզոք տարածքի գրավումը, փոփոխություններ և, գլխավորը, հեռանկարներ է մտցրել բանակցային գործընթացում:

 

Ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էական տրանսֆորմացիաներ ապրեց: Եթե մինչև ապրիլ ամեն ինչ տեղի էր ունենում ինչ-որ սկզբունքների շրջանակներում, օրինակ՝ «մադրիդյան», ապրիլին Ադրբեջանը վերջնականապես հատեց խիստ վտանգավոր գիծը:

Դրանից անմիջապես հետո Հայաստանում ամենաբարձր մակարդակով սկսեցին խոսել Արցախը ճանաչելու հնարավորության մասին: Կարծում եմ՝ ճանաչման հարցը բավական բարդ է՝ հաշվի առնելով մեր մասնակցությունը բանակցային գործընթացին, որի վերջնանպատակն այդ թվում Արցախի կարգավիճակի որոշումն է: Իսկ Ադրբեջանը պարբերաբար փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական և տեղափոխել այն ԵԱՀԿ ձևաչափից ՄԱԿ-ի ձևաչափ: Եվ հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում, կրկնօրինակելով ԻԼԻՊ գործողությունները, Բաքուն փորձեց օգտագործել կրոնական, իսլամական համերաշխության գործոնը:Կարող եմ բազմաթիվ զուգահեռներ նշել այսօրվա Ադրբեջանի և ԻԼԻՊ միջև, օրինակ՝  Արցախի քաղաքացիական բնակչության հետ ադրբեջանցի զինվորականների նպատակաուղղված դաժան վերաբերմունքը:

 

Դա արվել է նպատակաուղղվա՞ծ ու ի՞նչ վերջնանպատակով:

 

Միանշանակ նպատակաուղղված՝ ահաբեկելու, այլ երկրների որոշակի ազդանշան ուղարկելու և այլ նպատակներով: Եվ այսօր բանակցություններում Հայաստանի կողմից ոչ թե հակամարտության փաստերը պետք է ներկայացվեն, այլ՝ դրա փոփոխված էությունը, որն արտահայտվում է Ադրբեջանի կողմից ապրիլին բարոյականության և էթիկայի հնարավոր բոլոր սահմաններն անցնելով:

Responsibility to Protect կամ պաշտպանելու պարտականություն նոր միջազգային իրավունքը կոնսենսուսային որոշում է, որը ներկայացվել էՔոֆի Անանի կողմից և հետագայում զարգացվել ՄՃԽ նախագահ Գարեթ Էվանսի կողմից: Այս բառակապակցության հետ միասին քաղաքական բառապաշարում սկսել է հաճախ օգտագործվել ևս մեկ հասկացություն՝ Remedial recognition, որի իմաստը տվյալ դեպքում նշանակում է ճանաչում, ինքնիշխանություն, անջատում՝ հանուն փրկության: Եվ այսօր Ղարաբաղի հարցը պետք է դիտարկվի՝ ոչ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հասկացությունների շրջանակներում: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո ղարաբաղցիների համար դա ֆիզիկական գոյատևման և փրկության հարց է:

Կոսովոն, ի դեպ, ճանաչվեց հանուն փրկության, քանի որ միջազգային հանրությունը սերբերի կողմից «Կոսովոյի ազատագրման բանակի» ջախջախումից հետո այլ ելքի բացակայության եզրահանգման եկավ: Դա տեղի չունեցավ Ղարաբաղում՝ Ադրբեջանի նկատմամբ ԼՂՀ Պաշտպանության բանակի հաղթանակի լույսի ներքո: Ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ պաշտպանվող ղարաբաղցիների հաղթանակն էլ պարադոքսալ իրավիճակի հանգեցրեց, որը մինչ օրս արտահայտվում է ստատուս-քվոյի պահպանմամբ: 

 

Այլ կերպ ասած՝ ագրեսորը և զոհը փոխվե՞լ են տեղերով՝ հատկապես «միլիոն փախստականների և 20% օկուպացված տարածքների» մասին Բաքվի աղաղակումների լույսի ներքո:

 

Անշուշտ: Եվ  հարձակման ապրիլյան մասշտաբը ու Բաքվի  բացահայտ սպառնալիքները, որոնք կանխվեցին բացառապես 1988 թ. ի վեր հայ ժողովրդի աննախադեպ համախմբման շնորհիվ, թույլ են տալիս Երևանին կրկին ամեն բան իրենց տեղը դնել: Կարգավորման գործընթացը պետք է թողնել ԵԱՀԿ շրջանակներում, բայց անհրաժեշտ է նոր շեշտադրումներ անել՝ Remedial recognition միջազգային հասկացությանը համապատասխան: Կարծում եմ, որ այսօր Ղարաբաղի հարցում Հայաստանի արտաքին քաղաքականությանը հումանիտար ասպեկտ հաղորդելու ճիշտ ժամանակն է:  

 

Արդյո՞ք Remedial recognition-ի հաջող կյանքի կոչման նպատակով Հայաստանը պետք է առաջինը պաշտոնապես ճանաչի Արցախը:

 

Չբացառելով որոշակի հանգամանքներում Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը՝ կարծում եմ, որ այդ ճանաչումը չպետք է քաղաքական տարբեր ուժերի հայրենասիրական հույզերի արդյունք լինի: Պատրաստվել ճանաչման, անշուշտ, պետք է, և անհրաժեշտ է միաժամանակ ձեռքի տակ ունենալ ողջ անհրաժեշտ իրավաբանական փաթեթը: Եվ դրան պետք է պատրաստվենք ոչ միայն ինքներս, անհրաժեշտ է դրան նախապատրաստել որոշակի երկրների:

 

Նշեք Արցախի ճանաչման տեսակետից մի քանի առավել հեռանկարային երկրների:

 

Նման ճանաչման նախադրյալներ և հիմք կան շատ երկրներում, նույնիսկ՝ ԱՄՆ-ում, թեև ոչ դաշնային մակարդակով: Արդեն ԱՄՆ 7 նահանգ ճանաչել է Արցախը, և դա քիչ չէ: Այդ ճանաչումները նաև ազդակ են պարունակում՝ ուղղված Վաշինգտոնի կառավարությանը: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Ֆրանսիան կապված է ԵԱՀԿ շրջանակներում մոտեցման հավասարակշռվածությամբ և պարտավորություններով: Կարծում եմ, որ շատ բան կարելի է անել Գերմանիայում, որտեղ զգալիորեն փոխվել իրավիճակը Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, սկանդինավյան, եվրոպական փոքր երկրներում, որոնց համար հումանիտար հարցերը միշտ գերակայություն են: Ըստ որում, պետք է նշել, որ ցանկացած երկիր, ճանաչելով Ցեղասպանությունը, ենթագիտակցորեն թույլ է տալիս Ղարաբաղի հարցում  հավասարակշռված գծի հնարավորությունը:  Այս առումով Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի այդ երկու ճանաչումների առաջնահերթության հարցում: Մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ ճանաչման հարցը բարձրացնել այսօր հնարավոր չէ: Միաժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելու հարց դնել, իհարկե, հնարավոր է՝ հատկապես հանուն փրկության: Հատկապես, եթե այդ հարցը լիովին տեղավորվում է Ղարաբաղի շուրջ ներկայիս իրավիճակի շրջանակներում: Անշուշտ, պետք է աշխատանք տանել նաև հարավամերիկյան երկրների ուղղությամբ՝ Ուրուգվայ, Արգենտինա և այլն:   

 

1997 թ. «Մադրիդյան սկզբունքների» ի հայտ գալու հետ միասին քննարկվող Արցախի տարածքների հանձնման հարցն այսօր էլ ակտուալ է՝ հակամարտության տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման և առանց կարգավիճակի որոշման հակամարտության վերջնական կոնսերվացման տեսքով: Արդյո՞ք  նման սցենարը համապատասխանում է Հայաստանի և, ամենից առաջ, ղարաբաղցիների, շահերին, և ի՞նչ սպառնալիքներով է այն հղի:

 

Իսկ ինչո՞ւ հատկապես ռուս խաղաղապահների:

 

Քանի որ հատկապես վերջին ժամանակներս, որքանով ինձ հայտնի է, դա է պնդում Ռուսաստանը:

 

Ղարաբաղում իր խաղաղապահներին տեղակայելու Ռուսաստանի ձգտումն ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանին դա կհաջողվի: Ավելին, կարծում եմ, կարգավորման ծրագիրը, որը կարող էր աշխատել 1998 թվականին, այսօր չի կարող աշխատել, և ոչ մայն իրողությունների փոփոխման պատճառով: Բոլոր այդ «մադրիդյան», «պրահյան», «կազանյան» սկզբունքներում ինձ միշտ մտահոգել է նույնիսկ ոչ այնքան տարածքների հանձնումը, որքան հանրաքվեի անցկացման հարցը՝ առանց դրա ամսաթվի հստակ որոշման: Հանրաքվեի հարցը խիստ բուտաֆորային է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի Սահմանադրությունը թույլ է տալիս դրա անցկացումը բացառապես իր ողջ տարածքում: Մի քանի անգամ բանակցային գործընթացում նկատել եմ հանրաքվե հասկացությունը պլեբիսցիտով փոխարինելու միտում, ինչը բացարձակ անթույլատրելի է՝ հաշվի առնելով, որ վերջինս չունի այն իրավաբանական ուժը, ինչ հանրաքվեն:

 

Ղարաբաղի շուրջ հրապարակվող բանակցային օրակարգից ելնելով՝ տպավորություն է ստեղծվում, որ բանակցությունները կավարտվեն տարածքների հանձնմամբ և խաղաղապահների տեղակայմամբ, իսկ մնացած ամեն բան կհետաձգվի ամենաանորոշ ժամկետով…

 

Շատ կցանկանայի, որ տպավորությունը, որ բանակցությունները կավարտվեն տարածքների հանձնմամբ և խաղաղապահների տեղակայմամբ, իսկ մնացած ամեն բան կհետաձգվի ամենաանորոշ ժամկետով, սխալ լիներ, բայց վստահաբար հակառակը պնդել չեմ կարող: Կարող եմ միայն ասել, որ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է բանակցային բոլոր հակասությունների լուծման հստակ, փաթեթային ժամանակացույց ստեղծելուց հետո միայն: Ըստ որում, կարծում եմ, որ որևէ մի երկրի, ոչ միայն Ռուսաստանի, խաղաղապահների տեղակայումը հատկապես հիմա անթույլատրելի է: Մեր գլխավոր սխալն առնչվում է մեր դիրքորոշման ինչ-որ շրջանակների գոյության վերաբերյալ կարծիքին, մինչդեռ մեր դիրքորոշումը պետք է լինի չափազանց ֆլյուիդային և փոխվի աշխարհաքաղաքական փոփոխություններին համապատասխան: 1998 թվականին թելադրում էինք մենք` որպես ուժեղ կողմ, իսկ առկա իրավիճակում, երբ թելադրող է փորձում դառնալ Ադրբեջանը, մենք պետք է կտրուկ փոխենք Ղարաբաղի նկատմամբ դիրքորոշումը…

 

Ադրբեջանի ջանքերի շնորհիվ վերադառնալով ագրեսիայի զոհի կերպարին…

 

Դուք ասեցիք դա իմ փոխարեն: Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունում Ռուսաստանը խիստ գռեհկացված ձևով միակողմանի կարգով կիրառեց Responsibility to рrotect (պաշտպանելու պարտականություն) միջազգային իրավունքը: Եվ Մոսկվան, անշուշտ, ունի իր դիրքորշումն արդարացնող տրամաբանության որոշակի պաշար, թեև, իհրակե, Ռուսաստանը չհասավ համընդհանուր ճանաչման` Կոսովոյի օրինակով: Ռուսաստանը համանման ձևով փորձեց ներկայացնել Ղրիմի շուրջ իրավիճակը, սակայն անմիջապես լիակատար պարտություն կրեց: Այդ պատճառով մենք պետք է հրաժարվենք կարծրատիպերից և վախից, թե` փոխելով Ղարաբաղի նկատմամբ դիրքորոշումը, Հայաստանը հանկարծ կարող է իրեն դրսևորել անսկզբունքայնորեն: Մենք պետք է հասկանանք, որ փոխզիջում պետք է լինի ամեն դեպքում, և դրան անհնար է հասնել առանց որևէ բան զիջելու: Ընդ որում, Հայաստանի նպատակը պետք է լինի Արցախի անկախությունը և պարտադիր ընդհանուր սահմանը Հայաստանի հետ, ընդ որում, ոչ միայն Լաչինի շրջանի միջոցով` հաշվի առնելով Հայաստանն Արցախին կապող ավտոճանապարհի հնարավոր գնդակոծման շառավղի ընդլայնումը:

 

Համանախագահող երկրների կողմից Ղարաբաղի շուրջ փոխզիջման ձեռքբերումը հայկական կողմերի համար սպառնալիք է, թե՞, այնուամենայնիվ, դրական հեռանկար:

 

Ղարաբաղյան հարցը պետք է լուծեն հակամարտող կողմերը, այլ ոչ թե՜ միջնորդները: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը պետք է հասկանան, որ հարցի լուծումը լիովին բխում է իրենց սեփական շահերից: Ես շատ եմ զարմանում, կարդալով Հայաստանից հարցազրույցները, որոնցում պնդվում է, որ ղարաբաղյան հարցը մեզ համար, պարզվում է, վաղուց լուծված է, և պաշտոնական կարգավորումը հարկավոր է ում ասես, բայց` միայն ոչ մեզ: Դա այդպես չէ:  Հայաաստանի ազգային անվտանգության դեկտրինայում, որն, ի դեպ, հարկավոր է ժամանակ առ ժամանակ թարմացնել, Ադրբեջանը երևում է ամենուրեք, որտեղ միայն հնարավոր է: Մինչդեռ ադրբեջանական դոկտրինայի չհրապարակված մասում սպառնալիքների թվում Հայաստանին տրված է միայն երրորդ տեղը, քանի որ Ադրբեջանի համար Իրանն ու Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի լուրջ սպառնալիքներ են, քան Հայաստանը: Դա վկայում է Ադրբեջանում ռազմավարական մտածողության ի հայտ գալու մասին, մինչդեռ Հայաստանը շարունակում է մնալ նախկին մակարդակին: Մեր դոկտրինան գրվել է բավականին լավ և պրոֆեսիոնալ ձևով, բայց այն հնացել է, հարկավոր է այն փոխել: Եվ, այնուամենայնիվ, հարկավոր է ունենալ երկու դոկտրինա` բաց և փակ:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Манвел
Весьма неплохо, но думаю, что будет еще лучше Главное найти подходящих интервьюируемых.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ