Արմինֆո. «Ժառանություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը գործընկերներին կոչ է արել դեմ քվեարկել
խորհրդարանում քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծին:
Նա նշել է, որ եթե խորհրդարանը հավանություն տա այդ օրինագծին, ապա կստեղծվի մարտական հերթապահության ժամանակ կամ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցման հիմնադրամ, և յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր կլինի ամսական 1000 դրամ վճարել այդ հիմնադրամին: «Իշխանությունները որոշել են ստեղծել նոր հարկային բեռ` նախընտրական շրջանում, քանի որ կառավարող ՀՀԿ-ին և նրա ղեկավար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսներ` վերարտադրվելու համար: Նրանք փորձում են ապօրինի ձևով 1000-ական դրամ կորզել յուրաքանչյուր քաղաքացուց», - ընդգծել է պատգամավորը: Փոստանջյանը նաև հայտարարել է, որ հասարակությունը դեմ է այդ օրինագծին, հետևրաբար, խորհրդարանը պետք է դրսևորի հասարակության կարծիքին հնամահունչ դիրքորիոշում և դեմ քվեարկի օրինագծին:
«Հերիք է մուրացկանություն անեք: Այս ապօրինի իշխանությունները կրկին փորձում են մտնել մեր գրպանները և 1000 դրամ հանել, մինչդեռ երկրի բնակչության 30%-ն ապրում է աղքատության պայմաններում, և շատերը չեն կարող իրնց թույլ տալ լրացուցիչ հարկ», - հայտարարել է նա: Փոստանջյանի կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, սակայն, դրա միջոցները պետք է ստացվեն բյուջեից` նախագահի աշխատակազմի համար հատկացումների կրճատման հաշվին: «Խորհրդարանում և պետական ապարատում շատ են միլիոնատերերը, թող նրանք էլ վճարեն, և, առաջին հերթին, նրանք պետք է հատկացնեն անհրաժեշտ միջոցներ», - հայտարարել է նա:
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ, ընդունելով այդ օրինագիծը, խորհրդարանը կարտահայտի հասարակության համերաշխությունը բանակին: «Հասարիակությունը դեմ չէ այդ օրինագծին», - հայտարարել է նա` կասկածի տակ առնելով Փոստանջյանի խոսքերի հավաստիությունը: Սահակյանը նաև հայտարարել է, թե Փոստանջյանը փորձում է զրպարտել խորհրդարանի անդամներին և նախագահին: