Շաբաթ, 31 Դեկտեմբերի 2016 14:05

«Ես ամենա, ամենա, ամենա, ամենան եմ». ԱրմԻնֆո-ի 2016 թվականի «ամենա, ամենա» պատգամավորի որոնման հարցումը

«Ես ամենա, ամենա, ամենա, ամենան եմ». ԱրմԻնֆո-ի 2016 թվականի «ամենա, ամենա» պատգամավորի որոնման հարցումը

Արմինֆո.«Ես ամենա, ամենա, ամենա, ամենան եմ».  ո՞վ չի հիշում խորհրդային ժամանակների հայտնի մուլտֆիլմի հմայիչ առյուծիկի կարգախոսը:  Ամանորի նախաշեմին ԱրմԻնֆո-ն նախաձեռնել է հարցում 20 ԶԼՄ-ների (հեռուստաընկերությունների, օրաթերթերի, լրատվական գործակալությունների և պորտալների) խորհրդարանական  թղթակիցների շրջանում՝ «2016 թվականի ամենա, ամենա», բայց ոչ մուլտհերոսին, այլ ժողովրդի ընտրյալին գտնելու նպատակով:

 

Հարցման մասնակիցներին տրվել է 8 հարց և առաջարկվել 16 թեկնածու (յուրաքանչյուր խորհրդարանական ուժից և անկախ խորհրդարանականներից տարվա ընթացքում հատկապես աչքի ընկած և ակտիվ մի քանի պատգամավոր): Ընդ որում, հարցման մասնակիցներն իրավունք ունեին յուրաքանչյուր անվանակարգում առաջարկել սեփական թեկնածուին, եթե մեր կողմից թվարկված թեկնածուներն իրենց սրտով չեն:

 

Եվ այսպես… «ԶԼՄ-ների համար ամենաբաց  պատգամավոր» անվանակարգում, ինչպես կասեին ամերիկյան կինոակադեմիայի ժյուրիի անդամները՝  the Oscar goes to… Էդուարդ Շարմազանովին:  Լրագրողների մեծամասնության կարծիքով, իրենց համար հենց Ազգային ժողովի փոխխոսնակն է ամենաբաց ժողովրդական ընտրյալը: Նրան հաջորդում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով, խորհրդարանական թղթակիցների կարծիքով, հայկական պառլամենտարիզմի ցածր  մշակույթի պայմաններում, առանձնանում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփման    բարձր մակարդակով:

 

«Ամենաակտիվ պատգամավոր» անվանակարգում լրագրողները նախապատվությունը տվել են պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հատկապես ոգևորել է Փաշինյանի՝ կառավարության և իշխող կուսակցության անդամներին հաճախ «փակուղի» մցնող դիպուկ և սրամիտ ելույթները:

 

Ամենաաշխատասեր պատգամավոր լրագրողները ճանաչել են Հովհաննես Սահակյանին, քանի որ նա, ըստ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, աչալուրջ հսկում է, որպեսզի ներկայացված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն ամբողջովին համապատասխանեն Սահմանադրության «տառին և ոգուն»:

 

Ինչպես և սպասվում էր, «Տարվա կոլորիտ» անվանակարգում ձայների մեծ տարբերությամբ հաղթել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, որին լրագրողական ասպարեզում անվանում են «Մաեստրո»՝  իր հազվագյուտ և խորը փիլիսոփայական արտահայտությունների համար, որոնք հաճախ հասու չեն միջին վիճակագրական ունակություններով օժտված հասարակ մահկանացուներին: 

 

Նույն «Մաեստրոն» խորհրդարանական լրագրության փորձառու ներկայացուցիչների կողմից ճանաչվել է որպես տարվա ամենասրամիտ պատգամավոր:  ԶԼՄ-ների ներկայացուցիչների համաձայն, Սահակյանի ելույթներից և հարցազրույցներից մեջբերումները  դառնում են թևավոր արտահայտություններ և հումորային ծրագրերի սյուժեներ:

 

Ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները մեծ դժվարությամբ են ընտրել ամենաինտելեկտուալ խորհրդարանականին, քանի որ Հայաստանի խորհրդարանում այդպիսիքի ընտրությունը, նրանց կարծիքով, հեշտ խնդիր չէ:  Բայց և այնպես, երկար բանավեճից հետո, հաղթող է ճանաչվել պատգամավոր Սամվել Փարմանյանը Հանրապետական կուսակցությունից:  Հայկական լրագրության  ինտելեկտուալներին հատկապես դուր էին եկել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ժամանակ Փարմանյանի բարձր ինտելեկտուալ պատասխանները:

 

 

Խորհրդարանական  թղթակիցների համար ամենադժվարը, սակայն, «Միստր հմայք» անվանակարգում ընտրություն կատարելն էր:  Մեծամասնությունը համակարծիք էր, որ

հայկական խորհրդարանում հմայիչ պատգամավորներ ընդհանրապես չկան: Ի դեպ, հանուն արդարության, պետք է նշել, որ նման կարծիքի են նաև պատգամավորները լրագրողների մասին, այնպես որ՝ այս անվանակարգում «հաշիվը հավասար է»: Այնուամենայնիվ, այն հազվադեպ պատասխաններից, որտեղ հստակ նշված էին  անուններ, մի քանի համընկնման հիման վրա «Միստր հմայք» անվանակարգում  հաղթող է ճանաչվել «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

 

Փոխարենը«Տարվա հակահերոս» անվանակարգի հաղթողն ընտրվել է միանգամից՝ առանց առանձնակի տարաձայնության: Հարցման մասնակիցների գերակշռող մեծամասնության կարծիքով, հակահերոս է ճանաչվել պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջերս ծեծի էր ենթարկել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Եվ սա  լրագրողական համերաշխության վառ դրսևորում է, ինչն այդքան պակասում է այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին:

 

Հատկանշական է, որ մեր հարցումն օգնեց գտնել «ամենա, ամենային» ոչ միայն հայ խորհրդարանականների շրջանում, այլ նաև՝ ամենասրամիտներին խորհրդարանական  թղթակիցների շրջանում: Խորհրդարանական լրագրության երեք ամենասրամիտ ներկայացուցիչների պատասխանները ներկայացվում են ստորև.

 

Արմինե Գևորգյան՝ «Ռադիոլուր» լրատվական ծրագրի լրագրող.

 

     1. «ԶԼՄ-ների համար ամենաբաց  պատգամավոր»՝ միանշանակ Էդուարդ Շարմազանով. նա միշտ «հասանելի է», իսկ երբ ինչ-ինչ պատճառներով«անհասանելի» է դառնում, նրա փոխարեն բոլոր հարցերին պատասխանում է Շարմազանովի օգնականը՝ Գեղամը: 2. «Ամենաակտիվ պատգամավոր»՝ Զարուհի Փոստանջյան. նրա հուզական պոռթկումներն ԱԺ նիստերին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում: 3. «Ամենաաշխատասեր  պատգամավոր»՝ Հովհաննես Սահակյան. նրա աշխատասեղանի վրա միշտ կա փաստաթղթերի մեծ կույտ, ինչի պատճառով նույնիսկ չի երևում , թե ով է դրանց հետեևում աշխատում: 4. «Ժողովրդի ամենակոլորիտային  ընտրյալ»՝ իհարկե, Սեյրան Սարոյան. 4 տարվա ընթացքում նա  ընդամենը 2 անգամ է ամբիոն  բարձրացել, սակայն նրա  մեջբերումները դարձել են թևավոր խոսքեր, իսկ մտքերը՝ աֆորիզմներ: 5. «Ամենասրամիտ պատգամավոր»՝ դարձյալ Էդուարդ Շարմազանով. նրա  միայն «Զառա, քեզ ձայն տալը շառա» արտահայտությունն ինչ ասես արժե, իսկ նա հարյուրավոր նման արտահայտություններ ունի: 6. «Ամենահմայիչ պատգամավոր»՝ Տիգրան Ուրիխանյան. չնայած այն հանգամանքին, որ Ուրիխանյանի խորհրդարանական գործունեությունը շատ հաճախ տրամաբանական վերլուծության չի ենթարկվում, այնուամենայնիվ, նրա հմայիչ լինելու փաստը կասկածի տեղիք չի տալիս: 7.  «Տարվա հակահերոս»՝ Ռուբիկ Հակոբյան. 25 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական խորհրդարանում «դաստիարակչական նկատառումներով» ձեռք է բարձրացվել լրագրողի վրա: 8. «Խորհրդարանական մտքի ինտելեկտուալ»՝ նրանք այնքան շատ են, որին նշես, որին թողնես ՝  Առաքել Մովսիսյան, Նահապետ Գևորգյան, Մհեր Սեդրակյան… Իսկ եթե լուրջ, ապա Արամ Մանուկյան, ով իր ամեն ելույթի ժամանակ հայոց լեզվի անվճար դաընթացներ է անցկացնում  իր պաշտոնակիցների համար: 

 

Մարիա Ասատրյան՝ News.am-ի քաղաքական տեսաբան

 

     1. «ԶԼՄ-ների համար ամենաբաց  պատգամավոր»՝Էդուարդ Շարմազանով. օրվա ցանկացած ժամին նա  «հասանելի է» լրագրողների համար, իսկ եթե լրագրողներն են նրա համար «անհասանելի», միևնույն է, որտեղից էլ լինի կգտնի և ուզես թե չուզես «կմեկնաբանի»:  2. «Ամենաակտիվ պատգամավոր»՝ Նիկոլ Փաշինյան. իրականում  բոլորն են ըստ անհրաժետության ակտիվ, բայց Փաշինյանի «մարտկոցները» երբեք չեն նստում: 3. «Ամենաաշխատասեր  պատգամավոր»՝ Գալուստ Սահակյան. նրա տարիքում նման պաշտոն զբաղեցնել կարող է միայն մեեծ «աշխատասիրության» դրսևորում լինել, և միայն «քրտնաջան աշխատանքի» արդյունքում է հնարավոր  շարել այնպիսի մարգարիտներ, որոնք վերծանալիս լրագրողի ուղեղը «կախվում է»:  4. «Ժողովրդի ամենակոլորիտային  ընտրյալ»՝ Հովհաննես Մարգարյան. Գյումրու կոլորիտը նրան երբեք չի դավաճանում:  5. «Ամենասրամիտ պատգամավոր»՝ որակյալ հումորը Հայաստանի խորհրդարանում բացակայում է, թեպետ սրամտել փորձում են շատերը: 6.«Ամենահմայիչ պատգամավոր»՝ Տիգրան Ուրիխանյան. համենայն դեպս, նա այդպես է կարծում, իսկ մենք նրան հակառակը չենք փորձի համոզել:  7. «Տարվա հակահերոս»՝ Ռուբիկ Հակոբյան. հակահերոս, որը համախմբեց լրագրողներին: 8. «Խորհրդարանական մտքի ինտելեկտուալ»՝ 131 պատգամավորից տոկոսային հարաբերակցությամբ կարելի առանձնացնել միայն ինտելեկտուալների մեկ- երկու տոկոս: Այնպես որ՝ ցիտելով դասականին, կարելի է նույնիսկ հոդված գրել՝ «Հայ խորհրդարանականների ինտելեկտուալ պերճանքը և թշվառությունը» վերնագրով: Թեպետ հասարակության կողմից  ինտելեկտուալության ընկալումը հարաբերական է, և ես ավելի քան համոզված եմ, որ Սեյրան Սարոյանի և Առաքել Մովսիսյանի  արտահայտություններն ավելի ընկալելի են, քան որոշ խորհրդարանականների ամպագորգոռ տեքստերը՝  բոլոր ժամանակների և ժողովուրդների ականավոր գործիչների մեջբերումներով համեմված:  Ի դեպ, մեր գործընկերն իր կողմից ավելացրել է ևս մեկ անվանակարգ՝ հայ կանանց որոշակի խավի կողմից մեր խորհրդարանում ամենասեքսուալ տղամարդ անվանելով Առաքել Մովսիսյանին:     

 

Աշոտ Սաֆարյան՝ Verelq.am պորտալի քաղաքական տեսաբան

 

     1.«ԶԼՄ-ների համար ամենաբաց  պատգամավոր» ՝ Հովհաննես Սահակյան. դեռ ոչ մի անգամ Սահակյանը չի անջատել հեռախոսը:  2. «Ամենաակտիվ պատգամավոր»՝ Նիկոլ Փաշինյան:  3. «Ամենաաշխատասեր  պատգամավոր»՝ կրկին Հովհաննես Սահակյան. նա միշտ ներկա է խորհրդարանի նիստերին, նույնիսկ եթե Գալուստ Սահակյանը դա չի նկատում:   4. «Ժողովրդի ամենակոլորիտային  ընտրյալ»՝  Էդուարդ Շարմազանով. առաջարկում եմ գրքույկ հրատարակել՝  հին հունական և հին հռոմեական իմաստուններից նրա մեջբերումներով: 5. «Ամենասրամիտ պատգամավոր»՝ Գալուստ Գրիգորիչ. այստեղ մեկնաբանություններն ավելորդ են: 6.«Ամենահմայիչ պատգամավոր»՝ տուուու… 7.  «Տարվա հակահերոս»՝ Հեղինե Բիշարյան. նա զզվելի է: 8. «Խորհրդարանական մտքի ինտելեկտուալ»՝  Տաճատ Վարդապետյան. նրան լսելիս հասկանում ես, թե որքան հարուստ և հզոր է հայոց լեզուն՝ «սինլքոր, արյունռուշտ ենիչերի, յաթաղանից մազապուրծ եզած, քոսի նման մեր ազգին կպած….»:  

 

Ի դեպ, բոլոր դափնեկիրները՝ ինչպես խորհրդարանականները, այնպես էլ լրագրողները,   իրենց մրցանակները կարող են ստանալ ԱրմԻնֆո-ի խմբագրությունում: 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ